Рубрика: Без рубрики, Տիեզերք

Հայ հին վիպաշխարհ

 

  1. ԱՐԵՎ ՈՒ ԼՈՒՍԻՆ

Մի անգամ մայրը արևին ու լուսնին ասում է.

— Գնացեք աղբյուրից ջուր բերեք, ծարավ եմ, ով շուտ բերի, նրան կօրհնեմ։

Քույր ու եղբայր վեր են կենում, գնում ջրի։ Լուսինը քրոջից առաջ է անցնում և կուժը դնում աղբյուրի խողովակի տակ, որ ջուր լցվի։ Արևը եղբորից թաքուն ծակում է նրա կժի տակը։ Վերադարձին լուսնի կժից ջուրը հոսում, թափվում է, կուժը մնում է դատարկ։ Իսկ արևը կուժը լիք լցնում է ջրով, բերում, տալիս է մորը, ստանում նրա օրհնությունը։

  1. ԱՐԵՎ ՈՒ ԼՈՒՍԻՆ

Մի անգամ արևն ու լուսինը գնում են գետը, լողանում։ Լուսին եղբայրը մի քիչ լողալուց հետո շուտ դուրս է գալիս ջրից, սպասում, որ երբ քույրը ելնի ջրից, տեսնի նրա մերկությունը։ Արևը կռահելով եղբոր դիտավորությունը, ամոթից երկինք է բարձրանում։ Լուսինն էլ անմիջապես նրա հետևից բարձրանում է երկինք, հետապնդում քրոջը, բայց մինչև օրս էլ հետապնդում է նրան և չի կարողանում հասնել։ Դրա համար էլ արևը իր սուր ասեղներով ծակծկում է թե լուսնի և թե բոլոր նրանց աչքերը, ովքեր փորձում են նայել իրեն։

  1. ԱՐԵՎ ՈՒ ԼՈՒՍԻՆ

Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

  1. ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛

  1. ԱՍՏՂԵՐ

Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։

9.    ԿՐԱԿ ՈՒ ԿԱՅԾԱԿ

Ժամանակին քարերն ու ծառերը մարդկանց նման շարժվել են, խոսել, կերել, խմել։ Սատանան տեսնելով այդ, գալիս է աստծո մոտ, իրավունք խնդրում, որ ինքն էլ մի բան ստեղծի։ Աստված քմծիծաղ տալով ասում է.

— Թե կարող ես՝ ստեղծիր։

Սատանան գնում է քարերի մոտ, տեսնում, որ նրանք ոսկուն են թագավոր դարձրել, ասում է.

— Կայծքարն ավելի զորավոր է և կարող է ոսկուց լավ թագավոր լինել։

Ասածը հաստատելու համար նա մի տան մեջ խոտ, փայտ ու ցան է լցնում, ապա առաջարկում է կայծքարին՝ երկաթին բախվել։ Կայծքարն ու երկաթը բախվում են իրար, կայծեր առաջացնում։ Կայծերն ընկնում են տան մեջ լցրած չոր խոտի վրա, վառվում, կրակ ստեղծում։ Մարդիկ ու քարերը հավաքվում են կրակի շուրջը և նրա միջից հանում խորոված պտուղներ ու կենդանիներ, ուտում։ Շատ են հավանում դրանց համը, սկսում են այդ կրակից տանել իրենց տները, օջախ սարքել, վրան կերակուր եփել։

Աստված զայրանում է սատանայի վրա, որ նա կրակի գաղտնիքը հայտնել է մարդկանց, ասում է.

— Սպասիր, քո պատճառով այնպիսի կրակ ստեղծեմ, որից սարսափեն մարդիկ։
Եվ նա ստեղծում է աստծո կրակը՝ կայծակը, ուղարկում է երկիր։ Կայծակի հենց առաջին հարվածից զոհվում են տասը մարդ։ Սատանան սարսափահար փախչում է և այլևս աստծո աչքին չի երևում։ Աստված պատժում է քարերին, զրկում նրանց շարժվելու և ուտելու ունակությունից, որովհետև մարդիկ կայծքարի միջոցով էին իմացել կրակի գաղտնիքը։

Աստված նույն կերպ պատժում է նաև ծառերին, որոնք իրենց կամքով վառելիք էին դարձել մարդկանց համար։

10. ՀՈՒՐ ԵՎ ՋՈՒՐ

Կրակն ու ջուրը քույր ու եղբայր են. կրակը քույրն է, ջուրը՝ եղբայրը։ Մի անգամ քույր ու եղբայր վիճում են, թե իրենցից ով է ավելի ուժեղ։ Որոշում են չափել իրենց ուժերը։ Կրակը իր ուժը ցույց տալու համար սկսում է այրել սարերի ամբողջ չոր խոտը։ Եղբայր-ջուրը գալիս է և անմիջապես հանգցնում հրդեհը։ Այդ օրվանից քույր ու եղբայր բաժանվում են իրարից։

Մի անգամ եղբայր-ջուրը իջնում է սարից, քույր կրակն ասում է նրան.

— Արի մի քիչ նստիր, տաքացիր։

Զուրը պատասխանում է.

— Դու էլ մի քիչ ինձնից խմիր, հովացիր։

11.ԼԵՌՆԵՐ

Հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալիս՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար։ Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ։ Մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու։
Աստված տեսնելով այդ, պատժում է եղբայրներին, նրանք քարանում են, դառնում են լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ։

Рубрика: Без рубрики

Մաթեմատիկա

14.10. 2019թ․
1. Արտահայտի՛ր վայրկյաններով։
10ր = 600 վրկ              5ր 15վրկ =315վրկ
7ր = 420 վրկ                4ր 24վրկ =264վրկ
8ր = 480 վրկ                6ր 36վրկ =396

2. Արտահայտի՛ր րոպեներով։
2ժ = 120 ր       2ժ 24ր =144ր
4 ժ =240 ր       3ժ 36ր =216ր
8 ժ = 480ր       4ժ 17ր =257ր
3. Արտահայտի՛ր ժամերով։
4օր = 24*4= 96 ժ        4օր 7ժամ=103ժ
6օր = 24*6= 144 ժ      5օր 6ժամ=126ժ
9օր = 24×9=216 ժ       6 օր 9ժամ=153ժ

Рубрика: Без рубрики

Մայրենի

1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

  Ինձ այնպե՜ս է հրապուրում  էլեկտրոնային խաղը: Ամբողջ օրը հետևում եմ փոքր մարդուկին, որը կապույտ հանդերձանքով է: Իմ հրամանով նա մտնում է մութ աշխարհը, ելնում բարձր պարսպի վրա: Մի սխալ, և հրեշը հաղթում է մարդուկին: Բայց ես այնքան եմ խաղում, որ քաջ Մարիոն (այդպես է մարդուկի անունը) ազատում է թագավորի աղջկան։

2. Բացատրի՛ր հետևյալ բառերի իմաստը։

հրապուրել-գերել

հանդերձանք-հագուստ

պարիսպ-դարպաս,քարե պատնեշ

հրեշ-չար գազան

3. Կազմի՛ր տրված բառերի հոգնակին։

օր-օրեր

մարդ-մադիկ

հրաման-հրամաներ

պարիսպ-պարիսպներ

4. Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները։

բարձր-ցածր

սխալ-ճիշտ

հաղթել-պարտվել

քաջ-վախքոտ

Рубрика: Без рубрики

Մայրենի

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Նոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն: Վարդը կողքի մասրենուն նայում էր վերևից։ Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:
2. Բացատրի՛ր հետևյալ բառերի իմաստը։
կոկոն-չբացված ծաղիկ
ողջ-ամբողջ
ոսկեզօծ-ոսկով օծված
կիսաբաց-կիսատ բացված
3. Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները։
սուր-բութ
վերջ-սկիզբ
հեռու-մոտիկ
մեծ-փոքր
4. Համացանցից գտի՛ր մասրենու մասին տեղեկություն և 3-4 նախադասությամբ պատմի՛ր։
Մասրենին վարդազգի է։ Հանդիպում է Կովկասում։ Հայաստանում շատ  կա Այն օգտագործում են բժշկության
մեջ, պատրաստում են թեյ, օշարակ և այլն։Без названия (1)