Рубрика: Մայրենի

Կոմիտաս

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։

Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։

 

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր:

սարսել-սարսափել, սարսռել

  1. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:

Աշուն

  1. Վերնագրիր բանաստեղծությունը:

Աշուն

  1. Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:

1- Միրգ

2-Ոսկի թերև

3- Անձրև

  1. Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:
  2. Անգիր սովորիր բանաստեղծությունը:
Рубрика: Без рубрики

Մաթեմատիկա

09․27.2020թ․

  • Գումարման տեղափոխման օրենք

12+21+8=12+8+21=41

16+25+34=16+34+25=75

15+19+21=19+21+15=55

  • Գրատաղտակին գրվածեն 3 թվեր 2-րդ թիվն 1-ից 99 փոքր է 3-րդ թիվը 74-ով մեծ։ Որքնաով այդ թիվը մեծ ամենամեծ թիվը երրորդ ամենա փոքրից մեծ է

74+99=173ոբ

Рубрика: Անգլերեն

Անգլերեն

24.09

Դասը՝ <<The Browns>>  էջ 7/ էլ. 11/ : Կարդալ, սովորել անծանոթ բառերը։

Անծանոթ բառեր

to be-լինել, he wants to be a doctor-Նա ուզում է դառնալ բժիշկ

sports ground- մարզադահլիճ, մարզասրահ

to play hide and seek- թաքնվոցի խաղալ

to skip-պարան թռնել

swimming pool-լողավազան

Ըստ տեքստի գրեք ձեր ընտանիքի մասին։

Օգնող հարցեր

Do you have a brother, a sister? Դու ունե՞ս քույրիկ, եղբայր։ I have…

I have a sister.

How old are they? Քան՞ի տարեկան են նրանք։ They are….

She is fourteen.

Do you have toys? Դու ունե՞ս խաղալիքներ։ I have….

I have toys.

What animal do you have? Ին՞չ կենդանի ունեք։ Նկարագրիր։ We have….. It is…….

We have rabbits.

They are black, white and gray.

Do you like to swim? Դու սիրում ե՞ս լողալ։ I like/ I don’t like……

I like to swim.

Рубрика: Без рубрики, Մայրենի

Մայրենի

1.Բացատրիր հետևյալ բառերը՝

հիմնադիր-ստեղծող
վախճանվել-մահանալ
պաշտոնավարել-կատարել
արքունիք-Արքայական պալատ
համակրել-հավանել, սիրել
ճգնավորություն-մենակեցություն
մենակեցություն-ճգնություն
քարանձավ-քարայար
անթերի-անսխալ
կենսագիր-կենսագրություն գրող

2.Տեքստից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր: Օրինակ՝ խնդրել-թ լսում ենք, դ գրում:

թարգամանիչ-ք լսում ենք, գ գրում

ընդունված-թ լսում ենք, դ գրում

Վարդան-թ լսում ենք, դ գրում

հոգևոր-ք լսում ենք, գ գրում

ճգնավորություն-ք լսում ենք, գ գրում

այնուհետև-վ լսում ենք, և գրում

մտահոգված-ք լսում ենք, գ գրում

կարդալ-թ լսում ենք, դ գրում

 

3.Ո՞րն էր ամենահետաքրքիր տեղեկությունը, որ իմացար Մաշտոցի մասին:

Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին։ Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի։

4.Ի՞նչ նոր բառեր սովորեցիր այս տեքստից:

ճգնավոր, հիմնադիր, արքունիք, կաթողիկոս։

5.Ինքնաստուգում. խաղ-թեստ՝ Մեսրոպ Մաշտոց

Рубрика: Без рубрики, Մայրենի

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը  հայ գրերի ստեղծողն է, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում։- Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362 թ.։ -Վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին: -Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այնքանը, որ հոր անունը Վարդան է։- Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը, և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում՝ որպես զինվորական գրագիր:- Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները։- Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են։-

Ապա Մեսրոպը թողել է ծառայությունը, ընդունել հոգևոր կոչում և իրեն նվիրել ճգնավորության, իր կյանքն անցկացնում էր մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում։-
Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթնի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները։-

Մաշտոցը մտահոգված էր ամբողջ հայ ժողովրդի ճակատագրով։ Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր:- Երկիրը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև։- Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ:-
Եվ  Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին։+

Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին։ Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի։-

Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններ՝ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ:- Զանազան գրքեր կարդալով նա ուսումնասիրեց տարբեր լեզուների այբուբենները, ծանոթացավ դրանց կառուցվածքին, տառերի ձևերին, գրության սկզբունքներին, որոնց իմացումն անհրաժեշտ էր հայկական գրեր ստեղծելու համար։ Եվ այս բոլորից հետո ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը։ Ծանոթ լինելով արդեն բազմաթիվ այբուբենների, Մեսրոպը 405-406 թվականին կազմեց հայերենի այբուբենը` ստեղծելով միանգամայն յուրահատուկ տառեր` հետևելով գրության լավագույն սկզբունքներին։-

Մեսսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն ուներ 36 տառ,այն սկսվում էր ա-ով և ավարտվում ք-ով: Ավելի ուշ՝ 12-րդ դարում, ավելացան օ և ֆ տառերը:Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը:+

Մեսրոպ Մաշտոցի կենսագիրն է եղել նրա աշակերտ Կորյունը:-

Հայոց տառերը քանդակվել են խաչքարերի տեսքով և տեղադրվել Օշական գյուղում, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը:-

Աղբյուրը՝ www.anunner.com

 

2.Լրացրո՛ւ բաց թողած բառերը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվին Տարոն գավառի Հացեկաց  գյուղում: Մոտ 389 թվին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես զիվորական գրագիր : Նա հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով ձեռնամուխ է լինում գրերի ստեղծման գործին: Հայոց կաթողիկոսի՝ Սահակ Պարթևի երաշխավորությամբ  և Վռանշհապհ արքայի հրամանով մի խումբ աշակերտների հետ շրջել է Ամիդ, Սամոսատ, Եդեսիա քաղաքներում:  405-406 թվին ստեղծել է հայոց տառերը և վերադարձել  հայրենիք:

Рубрика: Մայրենի

Մայրենի

1.Կետադրիր: Ողջ ամառը ճպուռը չի աշխատում: Նա միայն երգում է պարում, խաղում և ուրախանում: Երբ գալիս է ձմեռը ճպուռը մնում է տխուր անօգնական:Նա դիմում է մրջյունին, խնդրում է իրեն կերակրել: Բայց մրջյունը հրաժարվում է:

  1. Գրիր մեկ բառով՝

մարդ, որը լողում է-լողորդ

մարդ, որը հեծանիվ է քշում-հեծանվորդ

մարդ, որը մեքենա է վարում-վարորդ

մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ

մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ

մարդ, որը որս է անում-որսորդ

մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ

մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ

3.Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:

Ինչ ցանես, այն էլ կհնձես։

Ով ինչ անի, իրեն կանի։

Рубрика: Без рубрики, Մայրենի

Մատենադարան

1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում

Հնում մարդիկ գրում էին մագաղաթի վրա։

2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը:

Մագաղաթը պատրաստում գառան, այծի, ուլի, կաշվից։

3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ:

Գրքերին անվանում էին ձեռագրեր։ Քանի որ գրում են ձերքով։

4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն

Մատենադարան բառը կազմված է մատյան և դարան բառերից։մատյան նշանակում է գիրկ ու դարան նշանակում է դարակ և պահարան

:5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:

Գրիչներ անվանում էին մարդկանց ովքեր արտագրում էին մագաղաթի վրա։

6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:

Ծաղկողներ անվանում էին մարդկանց, ովքեր նկարում էին մագաղաթի վրա։

7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:

Մատենադարան Մաշտոցի անվան է, քանի որ նա հորինել է տարերը

Рубрика: Без рубрики, Մայրենի

Ուսումնական ամառ

  • Ամռան ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ես ունեցել:

Ամռան ընթացքում  ես սովրել եմ հեծանիվ վարել

  • Ամռան ընթացքում ի՞նչ անհաջող օր ես ունեցել:

Ամռան ընթացքում անհաջող օր չեմ ունեցել։

  • Ամռան ընթացքում նվեր ստացե՞լ ես:

Ամռանը ստացել եմ հեծանիվ։

  • Ի՞նչ նոր ու հետաքրքիր ֆիլմեր ես նայել ամռանը։

Ամռանը դիտել եմ շատ նոր ու հետաքրքիր ֆիլմեր և մուլտֆիլմեր, բայց ամենաշատը իմ մոտ տպավորվել է <<Семейка Аддамс>> մուլտֆիլմը։ Առաջարկում եմ դիտեք այդ մուլտֆիլմը։

  • Ընթացքում ճամփորդե՞լ ես:

Ամռան ընթացքում գնացել եմ Սևան և Արզնի։

  • Կարոտե՞լ էիր դպրոցիդ և ընկերներիդ։

Այո շատ եմ կարոտել։

  • Ի՞նչ զվարճալի դեպք է պատահել քեզ հետ ամռանը։

Չեմ հիշում զվարճալի դեպք։

  • Ընթացքում նոր ընկերներ ունեցե՞լ ես:

Այո գտել եմ անունը արտյոմ եր իրա հետ հեծանիվ ենք քշում

  • Ո՞րն է ամռան ընթացքում քո կարդացած ամենահետաքրքիր գիրքը:

Իմ ամենասիրած հեքիաթը Ոսկուկարասն է։

  • Ո՞րն է ամռան ընթացքում քո կարդացած ամենաանհետաքրքիր գիրքը:

Իմ սիրած Ոսկու կարասը ինձ շատ հետաքրքիր էր։

  • Ի՞նչ էիր ուզում անել այս ամռանը, բայց չստացվեց:

Ուզում էի քշել սքեյթ, բայց այս տարի չստացվեց

  • Ի՞նչ գույնով կբնութագրեիր այս ամառը:

Կապույտ գույնով, քանի որ շատ անձրև էր գալիս։

  • Երեք բառով բնութագրիր քո ամառը։

Ուրախ, տաք, անձրևոտ։

Рубрика: Մայրենի

Ինչպես եմ պատկերացնում իմ մայրենի լեզվի դասերը

Ես Մհերն եմ, սովորում եմ 4-2 դասարանում։ Ես կարդալուց մի քիչ դժվարանում եմ, սիրում եմ հեքիաթ կարդալ, մայրենի լեզվի առաջադրանքներ կատարել։ Ուզում եմ, որ մեր դասերը ուրախ անցնեն ու սիրուն։ Դասին հեքիաթներ կարդանք և քննարկենք, առաջադրանքներ գրենք, թատրոն գնանք։ Ես այս տարի պետք է շատ կարդամ, որ սկսեմ լավ կարդալ։