Рубрика: Մայրենի, Մայրենիի ստուգատես

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց:

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։   /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Բառային առաջադրանքներ

1․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/

օդ- օդային

խոտ – խոտոտ

ջուր-  ջրային

արծաթ- արցաթյա

2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/

հիշեցի, կորցրեցի, սկսեցի, հյուսել, իջնում էի։

3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել Դուրս գալ — ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել փոս

Դուրս գալ դռնից

Աճեցնել ծաղիկ

Տեսնել ջունգարիկին

4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

իսկույն- արագ, վերջի վերջո- վերջապես, ուրախ-ուրախ- զվարթ

5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

բարձրանալ- իջնել, հազիվ- մի անգամից, երկար-բարակ-

Рубрика: Մայրենի, Մայրենիի ստուգատես

Մայրենի

Տարվա իմ ձեռքբերումները՝ Ուսումնական 3-րդ շրջանի՝ փետրվար-մայիս, ամփոփում-հաշվետվություն։ Բլոգում պատմիր մայրենի առարկայի ուսումնական 3-րդ շրջանի քո ուսումնական գործունեության մասին։ Աշխատանքը կարող ես ներկայացնել տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով։

  1. Փետրվար-մայիս ամիսներին սովորել եմ բառերի տեսակները։

2. Սովորել եմ Հովհաննես Թումանյանի <<Համերգ>> բանաստեղծությունը, կատարել հանձնարարությունները։

3. Մաս-մաս կարդացել եմ Սասոնցի Դավիթը և կատարել առաջադրանքները

1 , 2 , 3

4. Կարդացել եմ «Չախչախ թագավորը» և կատարել առաջադրանքները։

5.Սովորել եմ Երկու սև ամպ բանաստեղխությունը։

6. Կարդացել եմ Թումանյանի մասին։

7․ Սովորել եմ Հիշողություն բանաստեղխությունը։

8. Գրել եմ իմ ըկերների համար հարցեր։

9. Կարդացել եմ Եզոպոսի առակներից և կատարել առաջադրանքները։

10. Պատմել եմ իմ Ջունգարիկի մասին։

11. Կատարել եմ թեստային, բառային աշխատանքներ։

Երևակայական պատմության հորինում՝ հորինիր մի այնպիսի պատմություն, որ կարդացողները զարմանան․․․

Ընթերցում՝ Կարդում եմ (հատվածի ընթերցում նախընտրած ստեղծագործությունից՝ հեքիաթ, պատմվածք, բանաստեղծություն, առակ և այլն, վերլուծություն)․ աշխատանքը ներկայացրու տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով