Рубрика: Պատմություն

Պատմություն

Տիբր և Պո

էտրսկներ

Այն ժամանակ Հռոմեացիներին պաշտպանություն են դրել սագերին երբ թշնամին հարձակվում եին սագերը ազդանշան եին տալիս։ որ Հռոմեացիները իմանան որ թշնամի է գալիս։

Մ.թ.ա. 279 Ասկոլի Սատրիանո քաղաքի մոտ տեղի ունեցած նշանավոր ճակատամարտին։ Հին աշխարհի խոշորագույն զորավարներից մեկի՝ Էպիրոսի թագավոր Պյուռոսի զորքը երկօրյա մարտում ջախջախիչ պարտության է մատնել հռոմեացիների անպարտելի համարվող զորքին։

Հռոմեացիները երբ գրավում եին ինչ որ երկիր Հռոմեացիները օգտագործում էին <<բաժանիր և տիրիր>>

Գլադիատորները համարվում էին Հռոմեացի մարզվաց մարդկանց

Այս նամակը գրել է Հուլիս Կեսարի

Մ.թ.ա. 44 թվականի մարտի 15-ին Բրուտոսի և Գայոս Կասիոս Լոնգինի գլխավորած դավադիրների խումբը սպանեց Կեսարին, որը Բրուտոսին համարում էր իր ընկերը։ Սկզբում Կեսարը դիմադրեց հարձակմանը, սակայն, տեսնելով Բրուտոսին՝ արտասանեց այս բառերը, որին էլ հետևեց դաշույնով խոցումը։

Рубрика: Պատմություն

Պատմություն

Իտալիայում բնակվել են լատտինները, էտրուսկները և սամնիտները։ Իմ կարծիքով մարդկանց կյանքի համար բնական պայմանները ավելի նպաստավոր էր Իտալիայում։

Երևանը հիմնադրվել է մ․թ․ա 782 թ, իսկ երբ Հռոմը հիմնադրեցին, այդ ժամանակ անցել էր 29 տարի երբ Երևանը հիմնադվել է։

Տարքինիոսին վտարեցին որովհետև նա խախտում էր օրենքները, սովորույթները և սահմանափակել է պատրիկների իրավունքները։ Ես կնախնտրեմ միապետական կարգը, որովհետև այդ կարով բոլոր մարդիկ կունենան նույն իրավունքները։

Рубрика: Պատմություն

Հաշվետվություն

Կարդացել եմ Վանի թագավորությոն մասին, պատասխանել եմ հարցելին։ Դիտել եմ ֆիլմ Ուրարտուի և Վանի մասին, ինձ այն դուր է եկել։ Սովորել ենք կրոնի մասին։

Կարդացել և պատասխանել եմ հարցելի քաղաքակրթության մասին։

Իմ շխատանքը գանահտում եմ 7։

Рубрика: Պատմություն

Քաղաքակրթության սկզբնավորումը

1. Հավաքչությամբ զբաղվելով, մարդիկ կարողացան տիրապետել երկրագործությանը, և սկսեցին սովորեցնել հացաբուսեր աճեցնել և բերք ստանալ։

2. Աստիճանաբար ընտելացներցին մի շարք կենդանիներին, ընտանի կենդանիներից ստանում էին, ոչ միայն միս, բուրդ, կաշի, այլ նաև կաթ, որից պատրաստում էին տարբեր տեսակի կաթնամթերք։

3․ Քաղաքակրթության անցումը կատարվել է հին արևելքում. Եգիպտոսում, Միջագետեւմ, Հնդկաստանում և Չինաստանում։

4. Երկրագործությունը և անստնապահությունը դարձան մարդկանց հիմնական զբաղմունքը՝ մշտական սնունդ ունենալու միջոցը։

5. Աշխարհում առաջին անգամ պետությունները առաջացել են Հին Եգիպտոսի և Միջագետքի տարածքում, որտեղ կային պարբերաբար հորդացող ջրառատ գետեր, որոնք բնականից ապահովում են ոռոգումը և պարարտացումը ափամերձ տարածքներում, հնարավոր դարձնելով այդ հողերի մշակումե անգամ պարզագույն գործիքներով։

Рубрика: Պատմություն

Հասարակական կյանքի կազմակերպման ձևը, շերտավորումը

2.Տալ այս բառերի բացատրությունը :

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝

Մոգություն-գուշակության, հմայություն, կախարդանք

Կախարդություն-սնոտիապաշտական պատկերացումների համաձայն՝ մոգական արարողություններ ու միջոցներ, որոնց շնորհիվ կարելի է ներգործել մարդկանց և բնության վրա, կախարդանք, դյութություն, մոգություն

Ոգեպաշտություն-բնության երևույթներին՝ բոլոր շնչավոր և անշունչ արարածներին ոգի վերագրելը

Բնապաշտություն-բնությունը և բնության երևույթները պաշտելը

Տոտեմիզմ-զարգացման ցածր աստիճանի վրա գտնվող մի քանի ժողովուրդների մոտ՝ տոտեմի կրոնական պաշտամունքը

Ֆետշիզմ-նախնադարյան ժողովուրդների մոտ՝ իբրև թե գերբնական-մոգական ուժով օժտված և դրա շնորհիվ պաշտամունքի առարկա դարձած առարկա՝ իր

Անիմիզմ-ոգեպաշտություն

3.Հիմնավորիր կրոնի առաջացման կարևորությունը:

Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները:  Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները ։

Առաջադրանք 2

Պետության առաջացումը

2.Ծանոթանալով այս հոդվածին՝ ընտրել մեկ հասկացություն, հիմնավորել ձեր տեսակետը , ներկայացնել ձեր առաջարկած տարբերակը՝ ի՞նչ է պետությունը:

 Ի՞նչ է պետությունը
Պետությունը քաղաքակրթության հնագույն ինստիտուտներից մեկն է։
Այն առաջացել է մոտ 10000 տարի առաջ՝ Միջագետքի առաջին
հողագործական համայնքներում։ Չինաստանում զարգացած
բյուրոկրատական պետություն է գոյություն ունեցել հազարամյակների
ընթացքում։ Եվրոպայում ժամանակակից պետությունը, որն ունի հսկայական
բանակ, ուժեղ հարկային մարմիններ, կենտրոնացված բյուրոկրատիա, և որը
գերագույն լիազորություններ է իրականացնում հսկայական տարածքներում,
ունի չորս կամ հինգ հարյուրամյակների պատմություն՝ ֆրանսիական,
իսպանական և շվեդական միապետությունների ձևավորման ժամանակներից
ի վեր։ 
Գրականության մեջ չկա պետության միասնական սահմանում։
Այսպես, «Իրավունքի և պետության ընդհանուր տեսություն»
դասագրքում առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը.
1.«…հասարակության քաղաքական իշխանության որոշակի կազմակերպական
ձև, որն ունի հարկադրանքի հատուկ՝ իշխող դասակարգի կամ ամբողջ
ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող ապարատ »։

Պետությունը որոշակի տարածքում բնակվող մարդկանց իրավունքների և գործունեությամբ զբաղվող մարմին է հիմնված, որաշակի օրենքների վրա։

Ներկայացնենք պետության մի քանի սահմանում ևս։
2.«Պետությունը կարգուկանոնի պահպանման մասնագիտացված և
կենտրոնացված ուժ է։ Պետությունը ինստիտուտ է կամ ինստիտուտների
խումբ, որոնց հիմնական խնդիրը (անկախ այլ խնդիրներից) կարգի
պահպանությունն է։ Պետությունը գոյություն ունի այնտեղ, որտեղ կարգի
պահպանման մասնագիտացված ինստիտուտները, օրինակ՝
ոստիկանությունը և դատարանը, անջատ են հասարակական կյանքի մյուս
ոլորտներից։ Հենց նրանք էլ պետությունն են»։

3.«Պետությունը սոցիալական հարաբերությունները կարգավորող
անկախ, կենտրոնացված սոցիալ-քաղաքական կազմակերպություն է։ Այն
գոյություն ունի բարդ, շերտավորված հասարակությունում, որը գտնվում է
որոշակի տարածքում և բաղկացած է երկու հիմնական շերտերից`
կառավարողներից և կառավարվողներից։ Այս երկու շերտերի
հարաբերությունները բնորոշվում են առաջինների քաղաքական
գերիշխանությամբ և երկրորդների հարկային պարտավորություններով։ Այդ
հարաբերությունները օրինականացված են հասարակության գոնե մի մասի
կողմից ընդունված գաղափարախոսությամբ, որի հիմքում փոխադարձության
սկզբունքն է»։

4.«Պետությունը մի դասակարգի կողմից մյուսին ճնշելու մեքենա է, մյուս
բոլոր դասակարգերը մի դասակարգի ենթարկելու մեքենա»։

5.«Պետությունը օրինական ուժ գործադրելու մենաշնորհ է»։

3.Համաձայն ես ներքոհիշյալ հատվածում ներկայացրած տեսակետի հետ, հիմնավորիր:

Վերոնշյալ սահմանումներից ելնելով՝ առանձնացնենք պետության
երեք հիմնական հատկանիշներ, որոնց բացակայության դեպքում, կարծում
ենք, այդ ինստիտուտն իմաստազրկվում է.
 առաջին՝ պետությունը որոշակի տարածքում բնակչության
կառավարման համար իշխանության կազմակերպական ձև է,


— երկրորդ՝ հարկադրանքը պետական իշխանության հիմնական
դրսևորումն է,
— երրորդ՝ պետությունը ինստիտուտ է, որը գաղափարախոսություն է
ձևավորում և սահմանում է տվյալ հասարակությունում վարքագծի
կանոնները։
Պետությունը հնարավոր չէ դիտարկել հասարակությունից անջատ,
որի կազմակերպման ձևն էլ հենց պետությունն է։ Տարբեր հասարակական
կարգերում փոխվում է իշխանության դրսևորման (լծակների)
հարաբերակցությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է քաղաքական
հասարակական կարգի էական փոփոխությունների։ Այդ լծակներն առավել
ակներև է ներկայացրել ամերիկացի սոցիոլոգ և ֆուտուրոլոգ Էլվին Տոֆլերը՝
իր «Իշխանության կերպափոխումները» գրքում։ Հեղինակը գրում է.
«Իշխանությունը ամենաանթաքույց տեսքով օգտագործում է բռնությունը,
հարստությունը և գիտելիքը (ամենալայն իմաստով)՝ մարդկանց ստիպելու
համար որոշակի գործելակերպ դրսևորել»։

Քաղաքական միտքը հին աշխարհում

Քաղաքական միտքը հին աշխարհում- Մարդկային քաղաքական միտքը ծնվել և ձևավորվել է անհիշելի հեռավոր անցյալում և իր զարգացման երկարատև հազարամյակներն է անցել ու հասել մեզ, հարուստ ժառանգության տեսքով: Մեզ հասած գրական ժառանգությունը ցույց է տալիս, որ արդեն մթա. IV հազարամյակում Եգիպտոսում, Բաբելոնում, Հնդկաստանում և Չինաստանում ձևավորվում էր քաղաքական միտքը, նպատակ ունենալով համակարգել հասարակության կառավարումը:

Բաբելոնյան և Եգիպտական մեզ հասած արձանագրություններում նշված է, որ հասարակական անհավասարությունը անհրաժեշտ և նպատակահարմար է, և հասարակ մահկանացուները պետք է անվերապահորեն ենթարկվեն Իշխանավորին, իսկ տիրապետողներն էլ պետք է լավ վերաբերվեն ցածր դասի մարդկանց: Բաբելոնական թագավոր Համուրապիի օրենքներում նկարագրվում է, թե ինչպիսին պետք է լինի թագավորը, որպեսզի ճիշտ կառավարի հասարակությանը: Թագավորը պետք է լինի խիստ, բայց արդարացի հայր իր բոլոր հպատակների համար, որը պետք է հոգ տանի, որ ուժեղները չնեղացնեն թույլերին, պաշտպանի կարիքավորներին, որպեսզի հասարակության մեջ արդարություն լինի:

Հին Հնդկական քաղաքական միտքը իր արտացոլումն է գտել հնդկական գրականության հնագույն հուշարձանների` վեդաների մեջ: Վեդաները 4 մասից բաղկացած կրոնափիլիսոփայական և բարոյական պատկերացումների ամբողջություն է, որում մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՌԻԳՎԵԴԱՆ, որը կրոնական հիմների ժողովածու է /մ.թ,ա.1500թ./: Այդ աշխատությունում հին հնդկական հասարակությունը բաժանվում էր 4 վարնաների /խմբերի/, դրանք էին`

  1. Բրահմաներ /բարձրագույն կրոնական խավ/,
  2. Քշատրիներ`զինվորական արիստոկրատիայի վառնա,
  3. Վայշիներ` հողագործների, արհեստավորների և առևտրականների վառնա,
  4. Շուդրաներ` ստորին վառնա:

Այս խավերից յուրաքանչյուրն իր իրավունքներն ուներ և փոփոխման ենթակա չէր: ՌԻԳՎԵԴԱՅՈՒՄ արձանագրված օրենքները աստվածային էին համարվում և մարդիկ պարտավոր են անվերապահորեն ենթարկվել:

Մեզ է հասել հին չինական կոնֆուցիականության բարոյաքաղաքական ուսմունքը, որի հեղինակն է Կոնֆուցիոսը մ.թ.ա.551-479թթ.:  Կոնֆուցիոսի քաղաքական ուսմունքի հիմքում ընկած է բարեգործության, մարդկայնության սկզբունքը: Ըստ նրա, արդարացի հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է պաշտպանել որոշակի կանոններ և նորմաներ, որոնք վերաբերում են բոլորին և առաջին հերթին` կառավարողներին:

Կառավարման մտքի պատմության մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն հույն փիլիսոփաներ Պլատոնը և նրա աշակերտ` Արիստոտելը: Պլատոնը իր «Պետություն», «Օրենքներ» աշխատություններում մանրամասն քննարկման է ենթարկում պետության ծագման, դրսևորման ձևերի, նրա դերի և հիմնախնդիրների հետ կապված հարցերը: Պլատոնը փորձում էր ստեղծել իդեալական պետության մոդել, որը հիմնված է արդարության վրա: Արիստոտելը իր «Պոլիտիկա» աշխատության մեջ փորձում է վերլուծել պետական կառուցվածքի իրական ձևերը, հիմք ընդունելով գոյություն ունեցող քաղաքապետությունների փաստական նյութը: Ըստ Արիստոտելի հասարակության զարգացումը սկսվել է ընտանիքից, որոնցից հետագայում ձևավորվել են հանրույթներ, իսկ դրանցից էլ առաջացել է պետությունը: Արիստոտելի քաղաքական իդեալն այնպիսի պետությունն էր, որում միայն օրենքն է ուժ, իսկ քիչ թե շատ ընդունելին` տարբեր պետական կարգերի խառնուրդն է, որը հենված է հարուստների և աղքատների շահերի միավորման վրա: Ըստ նրա առավել խելացի և արժանապատիվ անհատներին պետք է ներգրավել պետության կառավարման մեջ: Այդպիսի ճանապարհով կարելի է հասնել երջանիկ պետության ստեղծման:

Մեզ են հասել նաև հռոմեական հայտնի պետական և քաղաքական գործիչ Մարկ Ցիցերոնի
«Պետության մասին», «Օրենքների մասին» աշխատությունները: Ցիցերոնը պնդում էր, որ օրենքները ստեղծում են պետական գործիչները հանուն քաղաքացիների բարօրության, պետության ամբողջականության, մարդկանց հանգիստ ու երջանիկ կյանքի:

Рубрика: Без рубрики, Պատմություն

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Տալ նոր բառերի, հասկացությունների բացատրությունը:

Թվարկել Վանի թագավորության հզորացման պատճառները

Վանի թագավորությունը հզոր է եղել, քանի որ նրա թագավորները միշտ բարեփոխումներ են կատարել, օրինակ գրային և կրոնական բարեփոխումներ, կանոնավոր բանակ են ստեղծել, շատ շինարարական աշխատանքներ կատարել, ռազմական շինարարություն ծավալել։

Պատմել Վանի թագավորության հիմնադրման մասին:

Ք. ա. IX դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը: Այն մեծ դեր է խաղացել ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության մեջ: Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորեստանցիներն այն կոչում էին Ուրարտու: Իր արքաների ասուրերեն արձանագրություններում երկիրը կոչվում է մեկ այլ ավանդական անվամբ՝ Նաիրի: Իսկ տեղական լեզվով սեպագրերում այն կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ: Այդ պատճառով պատմագիտության մեջ այս պետությունը հաճախ կոչում են Վանի թագավորություն: Ասորեստանի արձանագրություններում Ք. ա. IX դ. 30-20-ական թթ. Հայաստանի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի I-ը (թագավորել է Ք. ա. մոտ 835-825 թթ.): Նա հաջողությամբ դիմակայել է ասորեստանյան արշավանքներին: Ի տարբերություն Արամ Հայկազունու, որի իշխանությունը տարածվում էր Հայաստանի կենտրոնական և հյուսիսային շրջաններում, Սարդուրի I-ը հիշատակվում է որպես Հայաստանի հարավային շրջանների տիրակալ: Նրա շինարարական և ռազմական գործունեությունը կապված է Վանա լճի ավազանի և Աղձնիք աշխարհի տարածքների հետ: Սարդուրի I-ի ձեռնարկած կարևոր քայլերը ամրապնդեցին  վերելքի ուղին բռնած թագավորությունը: Իսկ նրա հաջորդների իշխանությունն ընդարձակվելով աստիճանաբար ընդգրկեց ամբողջ Հայկական լեռնաշխարհը, ապա տարածվեց նաև այլ երկրների վրա: Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք: Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նորաստեղծ պետությունը սկսում է հզորանալ, կարիք է զգացվում նոր, ավելի մեծ ու շքեղ մայրաքաղաքի: Այդպես եղավ նաև Վանի թագավորությունում: Ք. ա. 830-ական թվականների վերջին Սարդուրի I-ը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Լճափին բարձրացող հսկայածավալ բնական ժայռի վրա նա կառուցեց բարձր պարիսպներով ու հզոր աշտարակներով անմատչելի մի ամրոց: Մայրաքաղաքի շինարարությունը և շքեղացումը շարունակեց նաև հետագա արքաների օրոք: Որպես բացառիկ պատիվ՝ նրանք իրենց կոչում էին <<տերը Տուշպա քաղաքի>>: Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքի հիմնադրման կապակցությամբ Սարդուրի I-ը թողել է մի քանի արձանագրություն: Նա ներկայանում է որպես <<մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա, Նաիրի երկրի արքա…>>: Այս հզոր տիտղոսաշարը նրան էր անցել հաղթողի իրավունքով՝ Ասորեստանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ: Հայտնի է, որ նրա զորքերը Ք. ա. 833 թվականին Հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել են Ասորեստանի արքա Սալմանասար III-ի դեմ:

Համեմատել Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա արքաների գործունեությունը, կառավարման ժամանակաշրջանը:

Սարդուրի Ա

Սարդուրի Ա եղել է թագավորության հիմնադիրը։ Նա հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի արշավանքներին։Եվ ծաղկեցրել է իր թագավորությունը։

Իշպուինի

Իշպուինիմ Սարդուրի Ա-ի որդին է։ Նա իր իշխելու ժամանակ ծաղկեցրել է թագավորությունը։ Նաև նա աշխարազոր բամակը փոխարինել է արհետավարժ զինվորների բանակով, որը բաժանված էր զորատեսակների։  Կարևոր էր նաև կրոնական բարեփոխումը։ Ողջ պետության համար ստեղծվեց միասնակն դիցարան, որը փորագրվել է «Մհերի դուռ» կոչված սարի վրա։ Նաև նա ստեղծել է սեփական սեպարեր։ Իշպուինին ստեղծել է Մանա երկիրը։ Սարքել է խալդի թագավորի պաշտմունք գլխավոր կենտրոնը։

Մենուա

Մենուան եղել է Իշպուինու որդին։ Մենուան հզորոացրել է թագավորութնը, նա զարգացրել է տնտեսությունը, սարքել է 72 կիլոմետրանոց  ջրանցք, որը կոչվել է «ՇԱմիրամին ջրանցք։ Մենուան կարողացել է գրավել Հայաստանի հյուսիսայն իշխանությունները և ստիպել է նրանց հարկեր վճարել։

Առաջադրանք 2

Դիտել ֆիլմերից մեկը պատասխանել հետևյալ հարցադրումներին.

10-15 նախադասությամբ ներկայացրու ինչի մասին էր պատմում ֆիլմը:

Ֆիլմը պատմում էր Վանի թագավորության մասին։ Ներկայացնում էր Ուրատույի տարածքները, թագավորներին։ Ֆիլմում ցուցադրվում էր սեպագիր տառերը և նրանցում գրվածքները։ Ֆիլմում նկարված էր Վանա լիճը և քաղաքի պարիսպը։

Ներկայացրու ամենահետաքրքիր հատվածը:

Ինձ համար ամենա հետաքրքիր մասը սեպագիր գրություններն էին։

Հայոց մայրաքաղաքները,Վան

Վանի թագավորություն/ֆիլմ/ ,

Рубрика: Պատմություն

Հայկական դրամի պատմություն

1․ Ե՞րբ սկսվեցին Հայաստանում դրամներ հատվել։

Դեռևս Ք.ա. IV դարում Հայաստանի Աքեմենյան սատրապ Երվանդ Բ-ն եւ Հայաստանի արեւմտյան մասի կառավարիչ Տիրիբազը իրենց դիմապատկերներով դրամներ էին հատում: Ք.ա. 260-201 թթ. Ծոփքի Երվանդունի հայ արքաները՝ Շամը /Սամոս/,Արշամը, Քսերքսեսը, Աբդիսարեսը արծաթե մետաղադրամներ էին հատում, որոնք հայտնի են որպես ամենավաղ հայկական արքայական դրամներ:

2․ Ի՞նչ նշանակություն ունե՞ր դրամների հատումը Մեծ հայքի համար։ 3․ Որտե՞ղ էին  հատվում և ի՞նչ էր պատկերված այդ դրամների վրա։ 4․ Ներկայացրե՛ք հայտնաբերված մետաղադրամների տեսքն ու պատկերագրությունը։ 5․ Ո՞ր թագավորների պատկերով են մետաղադրամներ հայտնաբերվել։ 6․Որտեղի՞ց են հայտնաբերվել մետաղադրամները։ 7․ Ի՞նչ է գրված մետաղադրամների վրա։

Рубрика: Պատմություն

Տիգրան Մեծ

1․ Տիգրան Մեծը ինչո՞ւ չգրավեց Փոքր Հայքը։

Փոքր Հայքը չգրավեց, որպեսզի խնդիրներ չունենա հռոմեացիների հետ։
2․ Ե՞րբ կնքվեց հայ-պոնտական դաշինքը։

Ք․ ա․ 94 թվականին
3․ Տիգրան Մեծն ու Միհրդատ Եվպատորը ի՞նչ էին պայմանավորվել Կապադովկիայի վերաբերյալ։

Կապադովկիայի տարածքը պետք է միացվեր Պոնտոնսին, իսկ շարժական գույքը և գերիները անցնում էին Հայոց թագավորությանը։
4․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական պայմանագիրը։


5․ Տիգրան Մեծը ինչպե՞ս բազմեց Սելևկյան գահին։

Սելևկյան երկիրը փրքելու համար ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց համար ընրտրել այդ ժամանակներից հզոր արքաներից մեկին։ Ք․ ա․ 84 թվականին ընտրեցին Տիգրան Մեծին որպես իրենց արքա։ 17 տարի Տիգրան Մեծը Սելևկյան պետությունը։


6․Միջերկրական ծովի ափին Տիգրան Մեծը ի՞նչ տարածքներ գրավեց։

Սելևկյան պետությունից հետո Տիգրան Մեծը գրավեց Կոմագենին, Կիլիկիան և Փյունիկիան։

Рубрика: Պատմություն

Իրան, ամանորը Հայաստանում և Իրանում

  1. Որտե՞ղ են ապրում իրանցիները և Հայաստանի ո՞ր կողմի հարևաններն են։

Իրանում բազմաթիվ ցեղեր են ապրում։Իրանական ցեղերից թորք-ազարիները հյուսիս-արևմուտքում են, քրդերը` արևմուտքում, լորերը` հարավ-արևմուտքում, բալուչները` հարավ-արևելքում, արաբները` հարավում, իսկ թորքյամանները հյուսիս-արևելքում են։ 

Իրանը գտնվում է Հայաստանի հարավում։

  1. Հնում ե՞րբ էին հայերը տոնում Նոր տարին և ինչպե՞ս էր այն կոչվում։

Հնում հայերը Նոր տարին տոնել են օգոստոսի 11-ին։ Նոր տարին կոչվում էր Նավասարդ։

  1. Հայերի հարևան իրանցիներն ե՞րբ են տոնում Նոր տարին և ինչպե՞ս է այն կոչվում։

Իրանցիները Նովռուզի տոնն են նշում, այն տոնում են ֆարվարդին ամսվա առաջին օրից։

  1. Հայերն ու իրանցիներն ի՞նչ ամանորյա սովորություններր ունեն։

Իրանցի մեծահասակները փոքրերին նոր թղթադրամներ են տալիս։ Հայերը նվերներ են գնում միմյանց համար։

Իրանցիները տարին սկսվելուց առաջ իրենց տներն ու տան ամբողջ գույքն մաքրում են։ Այս սովորույթին «տան շարժում» են անվանում։ Նույն բանը անում են նաև հայերը։

«Յոթ սինի սփռոցի» պատրաստումը նույնպես Նովռուզի ավանդույթներից է։ «Յոթ սինի սփռոցը» պարունակում է յոթ առարկա, որոնք «սին» տառով են սկսվում և առատության ու լիության խորհրդանիշ են։ 

Չհարշամբե-յէ սուրին իրանական սովորույթներից է, որը տեղի է ունենում տարվա վերջին չորեքշաբթի օրը (այսինքն երեքշաբթի մայրամուտին)։ Այդ գիշեր մարդիկ փողոցներում կրակ են վառում, այնուհետև կրակի վրայով թռնում են։ Իրանցիները հավատացած են, որ սրանով հին տարվա հիվանդություններն ու անհանգստություններն հանձնում են կրակին, որ նոր տարին ուրախությամբ ու խաղաղությամբ սկսեն։

Մեծով ու փոքրով նստում են սեղանի շուրջ և աղոթում։

  1. Հայերը և իրանցիներն իրենց ամանորյա սեղանին ի՞նչ են դնում։

Հայերը ամանորյա սեղանին դնում են ավանդական հայկական դոլման, անուշեղեն, յոթ տեսակի ընդեղեն, մրգեր, մսամթերքներ և էլի շատ ու շատ ուտելիքներ։

Իրանցիները սեղանին դնում են չարազ, նուռ, ձմերուկ և նման  բաներ։

Рубрика: Պատմություն

ՀԻՆ ՍՊԱՐՏԱՆ ԵՒ ԱԹԵՆՔԸ։ ՀՈՒՅՆ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԸ։ ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿՐՈՆԸ

1․ Ովքե՞ր էին սպարտիատներն ու հելոտները։

Սպարտիատները դորիացիներ էին, ովքեր իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց և նրանք չէին զմաղվում հողագորշությամբ և արհեստներով, նրանք զինվորներ էին և մեծ մասը մարզվում էին։

Հելիոտները ստրկացված աքաայացիներն էին։ Նրանք սպարտիատների սեփականությունն էին, բայց նրանց վաճառելու իրավունք չունեին։ Նրանք ունեին սեփական ընտանիք և փոքր հողակտոր։

2․ Ներկայացրե՛ք Սոլոնի բարեփոխումները։ 

Սոլոնը վերացրեց ստրկությունը և նա պետության փողերով ետ գնեց արտերկիր ստրկության վաճառաց աթենականներին։ Բռնագանձեց հողերը և տվեց ունեզուրկներին։ Նա բարեփոխեց նաև աթենական պետությունը, սկսեց աշխարհաժողով կազմակերպել և դատական նիստեր։

3․ Ո՞րն էր Թեմիստոկլեսի ծովային պատերազմի ծրագիրը։ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։ 

Թեմիստոկլեսը մշակեց ծովային ծրագիր, որով պետք է ստեղծեին ռազմական ուժեղ նավատորմ և պատերաազմը հաղթեին ծովում։ Նրանք ստեղծել էին թեթև, արագ շարժվող նավեր, իսկ պարսիկները ծանր և դանդաղ նավեր էին։ Զինվորները արագ այրում էին պարսիկների նավերը և կռվում էին իրենց երկրի ազատության համար։

5․ Ինչպե՞ս ավարտվեցին հույն-պարսկական պատերազմները։

Հույն-պարսկական պատերազմները ավարտվեց հունական պոլիսների հաղթանակով։ Կնքվեց հույն-պարսկական դաշնագիր։

6․ Թվարկե՛ք հունական աստվածներին։

7․ Ի՞նչ գիտեք Օլիմպիական առաջին խաղերի մասին։