Рубрика: Без рубрики

Անդաստան

Չորրորդ տուն                 49FA38C9-7382-4AF6-8F82-C664162E4F92
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերի իմաստները։

պտղաբերում-պտղաբերե

փեթակ-հատուկ ձևով պատրաստված արկղ

հորդել-հորդությամբ հոսել

սիրերգություն-սեր երգելլը

 

2. Բառերը դարձրո՛ւ հոգնակի։

գինի-գինիներ

մեղր-մեղեր

հարս-հարսներ

աշխարհ-աշխարհներ

3. Գրի՛ր բառեր (5 բառ), որոնք կազմված են  -ություն ածանցով։ Հանձնարարություն աշխատանքներուն վերջավորություն աղքատություն

4. Պատմի՛ր բանաստեղծության քառատողը։

Հարավային կողմ աշխարհի պաղաբերում թող ըլլա…

Ծաղկի մեղրը փետակներում հորդի գինին բաժակներում ու երբ թղեն հարսերով բարի հացը սիրեգույթուն թող ըլլա…

РУБРИКА:ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՕՐԵՐ

Գրում են սեբաստացի ծնողները․․․

Ավագյան Հարությունի մայրիկ EB8D99ED-1912-4B87-88A1-8CB7A29917E1

Ավետիսյան Իվետայի մայրիկ

Առաքելյան Գեղամի մայրիկ

Հյուսնյան Արսեն

Մարտիրոսյան Կարինայի մայրիկ

Ղուկասյան Վահանի մայրիկ

Հակոբյան Արենի մայրիկ

Սարգսյան Մանեի մայրիկ

Պողոսյան Ջոնի մայրիկ

Պետրոսյան Էմմայի մայրիկ

 

 

 

РУБРИКА:ԼԱՎԱՇԹԽԻԿ

Լավաշթխիկ

Վայրը՝ Ուսումնական Ագարակի թոնրատուն   73094357_183013929503920_603018957456146432_o

Օրը՝ Նոյեմբերի 12, ժամը՝ 12:00

Մասնակիցներ՝ երրորդ դասարանի սովորողներ, ծնողներ

Երրորդ դասարանի դասվարներ՝ Լիլիթ Սահակյան, Հասմիկ Ղազարյան, Արմինե Մովսիսյան

Օգնական՝ երկարացված օրվա կազմակերպիչ՝ Քրիստինե Պողոսյան

Նախագծի նպատակներն են սովորողներին ծանոթացնել լավաշին, թոնրին, հացի ծեսին, ընտանիքը ներգրավել հացթխիկի գործունեությանը։

Խնդիրներն են՝

  • տեղեկությունների ձեռքբերում ու կիրառում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • համագործակցային հմտությունների զարգացում

Նախատեսվում է՝

  • ընթերցել տարբեր տեղեկատվական տեքստեր, ավանդազրույցներ, առած-ասցվածքներ հացի, լավաշի մասին: Քննարկել այդ տեղեկությունները՝ համադրելով մեր փորձի հետ:
  • Լեզվական-ստեղծագործական աշխատանքներ կատարել նախագծի շրջանակում, հորինել հանելուկներ, պատմություններ:
  • Այցելություն Ագարակի թոնրատուն, լավաշթխիկի արարողություն։
  • Ծիսական պարերգերի ուսուցում:

Ընթերցանության նյութեր՝

Առած-ասացվածքներ

  • Անբանը հաց  ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ է:
  • Աշխատանքը սև է, հացը սպիտակ է:
  • Բերան կա՝ հաց չկա, հաց կա՝ բերան չկա:
  • Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու չի լինի պարել:
  • Ավելի լավ է հացը ջրով, քան կարկանդակը՝ դժբախտությունով:

Մուլտֆիլմ

Կախարդական լավաշը

Երգարան

Հաց թխելու խաղերգեր

Հաց թխելու երգեր. տեքստեր

Աղբյուրը՝ Անահիտ Հարությունյանի բլոգ, Հասմիկ Ղազարյանի բլոգ։

Արդյունքներ

ПРЕДЫДУЩИЕ ЗАПИСИ
Рубрика: Ուսումնական աշուն

Լավաշ թխիկ

Ընկեր Լիլիթի և տիկին Մարիետի հետ գնացինք Ագարակ։ Փայտերը լցրեցինք թոնիրը և բացեցինք, կրակը հասնում էր առաջային։ Լցրեցինք ալյուրը,ջուրը և աղը ու տիկին Մարիետի սկսեց խմորը հունցել։ Հունցելուց հետո գնդեր սարքեց։

Կրակը թուլացավ ու տիկին Մարկերը սկսեց թխել։ Լավաշը սկսեցինք ուտել, շատ համեղ էր։

 

Рубрика: Без рубрики

Հաց լավաշ թոնիր

Հայերը սուրբ են համարել թոնիրը: Գրեթե բոլոր գյուղերում թոնիր շինելիս կանչել են քահանային, որպեսզի օրհնի: Թոնրին առաջին մեծարանքն են մատուցել նորապսակները, դեմքով դեպի արևելք թոնրի առջև ծնկի գալով` ընդունել են նահապետի օրհնանքը: Հայերի սովորությների, հացի, լավաշի, թոնրի մասին  և այլ հետաքրքիր փաստերի մասին  պատմում է փաստագրագետ Լևոն Ղազարյանը:

  • Հնում հայ հոգևորականները սնվել են օրական մեկ անգամ, միևնույն ժամին, աշխարհիկ մարդկանց ընթրիքի կամ ճաշի պահին:
  • Ընտանեկան սեղանների շուրջ նստել են ըստ հասակի, յուրաքանչյուր անդամ իր տեղն ուներ: Արտերկիր մեկնած բացակայողի աթոռը դատարկ են թողել:
  • Հայերն ապրել են խնամքով կառուցված և հարդարված տներում, հագնվել են կոկիկ, օգտվել են առատ և ճոխ ուտեստներից:
  • Աշնանը մառանները լցվել են բարիքներով՝ ձավար, կորկոտ, փոխինդ, տարբեր լոբիներ, սոխ, սխտոր, կաղամբ, գետնախնձոր, շաղգամ, դդում, չորոցրած կանաչեղեն եւ բանջարեղեն (ռեհան, դաղձ, համեմ, ծիթրոն, ավելուկ, պրաս, շրեշ), չորացրած պտուղներ (թութ, չամիչ, ծիրան), ընկուզեղեն (ընկույզ, պնդուկ, ընկույզով ալանի, շարոց), ինչպես նաև յուղ, պանիր, սեր, ապուխտ, երշիկ, տհալ, աղ դրած պանիր, զանազան թթուներ, 5-6 ամսվա համար թխած լավաշ և այլն:
  • Մի շարք գիտնականներ (գերմանացի  Ալեքսանդր  Համբոլդտը և ուրիշներ) ցորենի բուն հայրենիքը համարում են Հայաստանը, որն աշխարհում մրցակից չունի վայրի ցորենի միահատ և երկհատ տեսակների հարստությամբ (մինչեւ 20 տեսակ):Դա են հաստատում Շենգավիթի, Մոխրաբլուրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերված աղորիքներն ու թոնիրները, պահեստարաններում  հայտնաբերված հացահատիկային մթերքները: 1948 թ. կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են Արարատյան թագավորության խոշոր աղացած կորեկի ալյուրից թխած ձվաձև, հաստ պատերով, կենտրոնում անցք ունեցող հացի մնացորդներ:
  • Ըստ հայկական հավատալիքի՝ հացահատիկի առաջին արտերը եղել են Մասիսի լանջին, հացահատիկի աստվածուհի Աշորան առաջինն է նկատել դեղնահասկ ցողունները  և մարդկանց սովորեցրել հաց ուտել: Աշորայի անվան հետ են կապված Աշան գյուղի, Արշարունիք (Աշորնիք, Աշարունիք) գավառի անունները: Ցորենի դաշտը կոչվում է աշորա, ըստ  հայկական մի ավանդազրույցի նաև Աշորոյի անվանումից են ծագել Շիրակ և Շարուր դաշտերի անվանումները:
  • Ցորենի մշակմանն անցնելուց հետո, հայերը  նախորդ օրը հունցած խմորից մի փոքր (թթխմոր) խառնել են նորահունց խմորին և թողել են, որ թթվի: Թխելուց առաջ մի փոքր  խմոր են  դրել մի կողմ` հաջորդ օրվա թթխմորի համար:
  • Հայտնի է, որ լոշը (լավաշը), հայերի հիմնական հացը,  գոյություն ունի անհիշելի ժամանակներից: Ըստ Հ. Աճառյանի`  լոշը  (լօշ) բարակ թերթանման հացն է, և «ործածական է  լօշ և լավաշ ձևերով, որոնցից ավելի նախնականն է լաւաշ, ամփոփուած  լաւշ, լոշ»:
  • Արևելքում լավաշի տարածմանը նպաստել է այն հանգամանքը, որ հայերի հացը հաճելի համ ուներ, դյուրամարս էր եւ կարելի էր երկար   պահել:
  • Պարսկերենում  (հիմնականում Թեհրանի բարբառով) լավաշը կոչվում է nuni armani, այսինքն` հայկական հաց: Օգտագործվում է նաև հայկական անվանումը` լավաշ: Քրդերն անվանում են լևաշ, վրացիները` լավաշի (լավաշ հաց), Կազանի թաթարները` լավաշ, ադրբեջանցիները (Կովկասի  թաթարները կամ թուրքերը )` լավաշ և այլն: Թուրքերի և պարսիկների հացը սանգակն է:
  • Բոլոր տեսակի հացերը  թխել են թոնիրներում, որն առաջացել է պարզագույն կրակատեղից: Կերակուր եփելու համար սկզբում կրակն ուղղակի հողե հատակում փորված փոսի կամ էլ կավե կճուճի մեջ են բորբոքել: Վառելիք են ծառայել փայտածուխը, ճյուղերը և աթարը: Կրակի վրա  դրվել է թրծած ուռուցիկ կամ եփելու կճուճը, հետո այս միջոցը կատարելագործվել, հարմարեցվել  է նաև լավաշ թխելուն:
  • Դատարանում հայերը երդվել են լավաշով, քանի որ այն սուրբ է համարվել:Հացով երդվել են այն ենթադրությամբ, որ դրժողը կզրկվի նաև  գլխավոր սննդից` հացից:
  • Հաց թխելիս օգնության են հրավիրել հարևան, մեծ մասամբ ազգական կանանց` փոխադարձ օգնելու պարտավորությամբ կամ գյուղի չքավոր կանանց, որոնք դրա համար վարձատրվել են թխած հացով:
  • Առաջին թխած հացը  տվել են չքավորներին կամ բարեկամներին: Հակառակ դեպքում տանտիրոջ առաջին կինը կմեռներ, և նա այնուհետև մի քանի կին կփոխեր: Հացը գետնին գցելը մեղք է համարվել,  հացը չէր կարելի գլխին դնել` անբերրիություն կառաջանար: Մտածել են, որ Աստծուն հաճելի չէ, որ հացը դանակով կտրվի. թանկություն կընկնի:
  • Թոնրից հանած առաջին հացն  ուղարկվել է այն տունը, որն  հիվանդ ունի: Հացը տեսնելով` հիվանդն ուժ էր առնում ժամ առաջ ապաքինվելու համար:
  • Հայերը ստեղծել են հացի բազմաթիվ տեսակներ` լավաշը, բլիթը (մանրիկ — մանրիկ հաց), գարեհացը, գուկարը, ժենգյալովը,   անեկը (անթթխմոր հաց), բոկեղը, բոքոնը (ուռուցիկ ու հաստ կամ կլոր բլիթանման հաց), դոնը կամ դոնիկը (երկարաձեւ բոքոն հաց), թերունը, թալուկովը (թխում են բուսայուղով, համեմունքներով եւ նռան հատիկներով) զեմպիկը, մատնաքաշը (30 սմ երկարությամբ, մատներով գծեր քաշած հաց), բաղարջը (չթթված խմորից թխած հաց), փուռնիկը (վերեւը կլոր, ներքեւը տափակ, կրակախառն մոխրի վրա թխվող հաց), ալրեփշրիկը (փուռնիկի մեկ այլ տեսակ), բիշին (կտավատի յուղի կամ այլ բուսայուղի  մեջ  եփած թթխմորով հաց), զանգակը, ճաթը (կորեկի կամ եգիպտացորենի հաց), խորիսխ մեղուն (յուղով և մեղրով թխած հաց), կոլոճը, նկանակը (կլոր հաց, բլիթ), նողլը,  կուտհացը, կլիկը (կլոր հաց), կողին, կոկուծը, կորեկհացը, պանը (փափուկ հաց), պաստաճիկը, ճռճռուկովը (թխում են ճռճռուկով, բուսայուղով և համեմունք-ներով) պուռման, տողիկը, բմբոշը, հուսքը, խաշխաշովը, խլրտիկը, կթնահունցը,  մղրահունցը,  պանը, տամպուզը,  բլիթը  (թխվում է   կաթով  մածնով  և  յուղով),  կրկենը   (ջրաղացում` մոխրի վրա եփած հաց), կուտանան (թոնրի մոխրի մեջ ընկած թխված հաց), ճղրտակը, ճաղը (ոլորված եւ հյուսված հաց) ճմուռը (տաք յուղի մեջ բրդած նոր թխած հաց), սաջին կամ իծիմորեն (թխվում է սաջի վրա), յուխան (սաջի վրա թխվող լավաշ), սոմին, շրեշովը (թխվում են բուսայուղով եւ համե մունքներով), շոթը (երկար հաց), եղինջովը, քոմբան (թխվում է  ջրաղացի տաք քարի վրա), ըղըճրովը (երկու կողմը սոխ քսած տաք հաց), քուլիճան, պահոց քուլիճան, պիտեն, բեսմետը, փարայովը, փափուճը, փուռիդը (փռի հաց), տփալոշը (լավաշ թխելուց առաջ թոնրում թխվող հաց), ֆաթիրը (սաջի վրա եփվող կլոր հաց)և այլն:
  • Անտառային շրջանների գյուղերում կլոր հացը կոչվում էր «բոմբ», հին հայերը այն անվանել են «պան»:  Նույնպիսի հացը, բայց ավելի հաստ՝  անվանվել է «շավթ»  կամ «շոթ» , որը  «շոթի» ձևով պահպանվել է վրացիների մոտ:
  • Հայաստանի գյուղերում պահպանվել է աշնանը 4 — 5 ամսվա համար լավաշի պաշար թխելու հինավուրց սովորույթը: Լավաշը չորացնում են, դարսում, ծածկում ու պահում: Փափկությունը վերականգնելու համար չոր լավաշի վրա  ջուր են ցանում,  թրջում, այնուհետև սփռոցով ծածկում ու թողնում  0,5 ժամ:
  • «Հաց »  եզրույթը ունեցել է նաև կերակուր, ճաշ, ընթրիք իմաստներ:
  • Հայերի սիրված կերակուրներից էին խորովածը, խորովուն, տհալը, թանապուրը, կաթնապուրը, կորկոտապուրը, ոսպապուրը, մասրապուրը, սնկապուրը, կոլոլիկը, կոլոլակը, խաշը, քաշկյան, բոզբաշը, հարիսան, չամչարակը, բանջարեղենի հետ եփած եւ կարմրացրած միսը, որ «կյուվեճ»  է կոչվել, խորովուն, փորը լցոնած գառնուկը, ճլպուրը, քրչիկը, խաշիլը, ձավարով և արիշտայով փլավները, խաղողի տերևով, իսկ հետագայում՝ նաև կաղամբով տոլմաները և այլն:
  • Յուրաքանչյուր տան մեջ, բացի հաց թխելու թոնրից, գոյություն ուներ ճաշ եփելու համար նախատեսված օջախ:
  • Հայ կանայք հիանալի թխվածքներ են պատրաստել՝  պյորեկի զանազան տեսակներ, խորիզով և անխորիզ բազմատեսակ գաթաներ, փախլավաներ:
  • Հայերի տներից անպակաս էին ապուխտը, տհալը, աղ դրած  ձուկը, բանջարեղենը, թարմ կարագը, մածունը, կաթնաշոռը:
  • Հայ կանայք  խնայող էին, մեկ ձեռքը «գող» պետք է լիներ, այսինքն «անկյունում» որեւէ բան պետք է պահած ունենար, որ անակնկալ հյուր հայտնվելիս կարողանար նրան պատվել և հյուրասիրել:
  • Օտարության մեջ գտնվող յուրաքանչյուր  հայ  ազգային ավանդությունները պահպանելուց զատ, զանազան կերակուրներ ներմուծելով, նպաստել է  տվյալ երկրի խոհարարական մշակույթի զարգացմանը: