Рубрика: Ընտրություն Մաթեմատիկա

Ընթրության Մաթեմատիկա

  1. Կատուն և մուկը գտնվում են նկարում պատկերված
    լաբիրինթոսում։ Կատուն կարող է հասնել կաթին, իսկ
    մուկը՝ պանրի կտորին։ Սակայն կատուն չի կարող
    հանդիպել մկանը։ Ի՞նչ տեսք ունի նկարի փակված
    մասը։
    (A) (B) (C) (D) (E)
  2. 40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11։50։ Դասի ճիշտ կեսին դասարան ներս թռավ
    մի ծիտիկ։ Ե՞րբ դա տեղի ունեցավ։
    (A) 11:30 (B) 12:00 (C) 12:10 (D) 12:20 (E) 12:30
  3. Հնդկացի առաջնորդը՝ Մեծ Արջը, ունի երեք փետուր, կացին, նետեր և կոշիկներ։
    Նրա որդին՝ Սպիտակ Կապիկը, ունի երկու փետուր, նետեր, կրծքին նկարված
    երկու գիծ և չունի կացին։ Նկարներից որո՞ւմ են Մեծ Արջը և Սպիտակ Կապիկը
    պատկերված միասին։
    (A) (B) (C) (D) (E)
  4. Ռեստորանում ապուրը կարելի է գնել 4 եվրոյով, փլավը՝ 9 եվրոյով, իսկ թխվածքը՝ 5
    եվրոյով։ Կա նաև առաջարկ՝ գնել բոլորը միասին, երբ ապուրի, փլավի և թխվածքի
    համար միասին պետք է վճարել 15 եվրո։ Որքա՞ն գումար կարելի է խնայել, եթե
    օգտվենք առաջարկից՝ ուտեստները առանձին պատվիրելու փոխարեն։
    (A) 3 եվրո (B) 4 եվրո (C) 5 եվրո (D) 6 եվրո (E) 7 եվրո
  5. Վեց մետաղադրամները շարված են եռանկյունու տեսքով։ Դուք պետք է
    տեղաշարժեք մի քանի մետաղադրամ և տեղադրեք դրանք այնպես, որ ստացվի
    շրջան (տե՛ս նկարը)։ Նվազագույնը քանի՞ դրամ պետք է տեղաշարժել։
    (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5
  6. Չորս ընկեր կերան պաղպաղակ։ Կարենը կերավ ավելի շատ, քան Բաբկենը,
    Արթուրը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց` Բաբկենից քիչ։ Պատասխաններից
    որո՞ւմ են նշված տղաները այս հերթականությամբ՝ ամենաշատ ուտողից մինչև
    ամենաքիչ ուտողը։
    (A) Կարեն, Արթուր, Դավիթ, Բաբկեն (D) Արթուր, Դավիթ, Կարեն, Բաբկեն
    (B) Դավիթ, Կարեն, Բաբկեն, Արթուր (E) Արթուր, Կարեն, Դավիթ, Բաբկեն
    (C) Կարեն, Բաբկեն, Արթուր, Դավիթ
  7. Խճանկարներից ո՞րը հնարավոր չէ ստանալ, եթե սենյակի հատակը ուզում ենք
    պատել միայն տեսքի սալիկներով։
    (A) (B) (C) (D) (E)
  8. 40-ոտնանի Բիլն ունի քառասուն ոտք։ Երեկ նա խանութից գնեց ու հագավ 8 զույգ
    կոշիկ։ Սակայն նրա ոտքերից 10-ը մնացին անկոշիկ։ Մինչև խանութ գնալը նրա
    ոտքերից քանի՞սն էին կոշիկով։
    (A) 17 (B) 20 (C) 14 (D) 22 (E) 28
    4 միավոր գնահատվող խնդիրներ
  9. Մարիամը նկարում նշված գծերով 4 անգամ ծալեց և բացեց
    թուղթը։ Թուղթը ծալելիս քանի՞ անգամ են համընկնում նկարում
    պատկերված կենգուրուները։
    (A) 0 (B) 1 (C) 2 (D) 4 (E) անսահման շատ
  10. Միքայելը և Անահիտը ապրում են բարձրահարկ շենքում։
    Անահիտն ապրում է Միքայելից 12 հարկ բարձր։ Մի օր Միքայելը աստիճաններով
    բարձրացավ Անահիտենց տուն։ 8-րդ հարկ հասնելով՝ նա անցավ ճանապարհի
    կեսը։ Ո՞ր հարկում է ապրում Անահիտը։
    (A) 12 (B) 14 (C) 16 (D) 20 (E) 24
  11. Մեծ խորանարդը կառուցված է 64 հավասար փոքր սպիտակ
    խորանարդներից։ Մեծ խորանարդի 5 նիստը ներկված է
    մոխրագույն։ Քանի՞ փոքր խորանարդի երեք նիստերն են
    մոխրագույն։
    (A) 4 (B) 8 (C) 16 (D) 20 (E) 24
    ÊݹÇñÝ»ñÇ ÉáõÍÙ³Ý Ñ³Ù³ñ ïñíáõÙ ¿ 75 ñáå» 3-4-ñ¹ ¹³ë³ñ³ÝÝ»ñ
    նկ. 1 նկ. 2
  12. Լաստանավը կարող է միաժամանակ տեղափոխել 10 փոքր կամ 6 մեծ
    ավտոմեքենա։ Չորեքշաբթի օրը լաստանավը գետն անցավ հինգ անգամ
    և, լինելով
    միշտ լրիվ բեռնված, մի ափից մյուսը տեղափոխեց 42 ավտոմեքենա։ Քանի՞ փոքր
    ավտոմեքենա է այն տեղափոխել։
    (A) 10 (B) 12 (C) 20 (D) 22 (E) 30
  13. Քառակուսին բաժանված է չորս ավելի
    փոքր հավասար քառակուսիների։
    Դրանցից յուրաքանչյուրը ներկված է
    մուգ կամ բաց մոխրագույն։ Համարենք, որ նկարում պատկերված քառակուսիները
    գունավորված են մեկ եղանակով։ Գունավորման քանի՞ եղանակ կարող է լինել։
    (A) 5 (B) 6 (C) 7 (D) 8 (E) 9
  14. Հովհաննեսը սկսում է նամակների շղթան։ Նա նամակ է ուղարկում իր ընկեր
    Պետրոսին։ Պետրոսն ուղարկում է նամակ 2 ուրիշ մարդու։ Նամակ ստացողներից
    յուրաքանչյուրն իր հերթին ուղարկում է ևս երկու մարդու։ Գործողությունների
    երկու այդպիսի փուլից հետո նամակ են ստանում 1+2+4=7 մարդ։ Քանի՞ մարդ
    կստանա նամակ նույնանման 4 փուլից հետո։
    (A) 15 (B) 16 (C) 31 (D) 33 (E) 63
  15. Երեխաները չափում են ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով։ Արմինեն
    արեց 15 քայլ, Բաբկենը՝ 17, Գայանեն՝ 12, Վիգենը՝ 14։ Ո՞ւմ քայլն է ամենաերկարը։
    A) Արմինեինը B) Բաբկենինը C) Գայանեինը
    D) Վիգենինը E) Հնարավոր չէ որոշել
  16. Եթե հայտնի է, որ տողերում գրված թվերի գումարները նույնն են, ապա
    -ի
    տեղում պետք է գրել
    1 2 3 4 5 6 7 8 9 10 199
    11 12 13 14 15 16 17 18 19 20

    (A) 99 (B) 100 (C) 209 (D) 289 (E) 299
    5 միավոր գնահատվող խնդիրներ
  17. 60 · 60 · 24 · 7 արտադրյալը հավասար է
    (A) Յոթ շաբաթ կազմող րոպեների թվին (D) Մեկ շաբաթ կազմող
    (B) Վաթսուն օր կազմող ժամերի թվին վայրկյանների թվին
    (C) Յոթ ժամ կազմող վայրկյանների թվին (E) 24 ժամ կազմող րոպեների թվին
  18. 4×4 աղյուսակում յուրաքանչյուր վանդակ պարունակում է խաղաքարտ (դրանց
    նշանները ցույց են տրված նկարում)։ Մի քայլով կարելի է
    փոխել ցանկացած երկու քարտի դիրքերը։ Նվազագույնը քանի՞
    քայլ պետք է կատարել, որպեսզի յուրաքանչյուր տող
    և սյունակ
    պարունակի բոլոր այդ նշանները։
    (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5
  19. Սևուկ
    և Ձյունիկ կատուների տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար
    էր 15-ի։ Այսօր Սևուկը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Ձյունիկը կլինի 9
    տարեկան։
    (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5
  20. Ալիսան, Բագրատը
    և Կարենը հաճախ են գնում դպրոցի գրադարան, որտեղ կան
    բազմաթիվ գրքեր։ «Գրադարանն ունի շուրջ 2010 գիրք»,- ասաց ուսուցչուհին
    և
    առաջարկեց աշակերտներին՝ գուշակել դրանց իրական թիվը։ Ալիսան ենթադրեց,
    որ 2010, Բագրատը՝ 1998, Կարենը՝ 2015։ Ուսուցչուհին ասաց, որ նշված թվերի
    և
    գրքերի իրական քանակի միջև տարբերությունները հավասար են 12-
    ի, 7-
    ի
    և 5-
    ի,
    բայց՝ ոչ նշված հաջորդականությամբ։ Իրականում քանի՞ գիրք կա գրադարանում։
    (A) 2003 (B) 2005 (C) 2008 (D) 2020 (E) 2022
  21. Կարինեն գրեց 1-ից 100 բոլոր բնական թվերը 5 սյունակից
    կազմված աղյուսակում։ Աղյուսակի մի մասը ցույց է տրված
    աջ կողմի նկարում։ Նրա եղբայրը պատռեց աղյուսակի մի
    ծայրը, հետո ջնջեց թվերից մի քանիսը։ Բերված կտորներից
    ո՞րը կարող է լինել այդ աղյուսակի մասը։
    (A) (B) (C) (D) (E)
  22. Ալեքսը, Սեմը, Ռոբերտը
    և Մարկը հանդիպեցին Զագրեբում կայացած համերգում։
    Նրանք եկել էին տարբեր քաղաքներից՝ Փարիզ, Դուբրովնիկ, Հռոմ
    և Բեռլին։ Այդ
    մարդկանց մասին հայտնի է, որ.
     Ալեքսը
    և Բեռլինից ժամանած տղան Զագրեբ են եկել համերգի օրը, վաղ
    առավոտյան։ Նրանցից ոչ մեկը չի եղել
    ո’չ Փարիզում
    և
    ո’չ էլ Հռոմում։
     Ռոբերտը Բեռլինից չէ, սակայն նա Զագրեբ է հասել նույն ժամին, ինչ Փարիզից
    եկած տղան։
     Մարկին
    և փարիզեցի տղային համերգը շատ դուր եկավ։
    Որտեղի՞ց էր եկել Մարկը:
    (A) Փարիզից (B) Հռոմից (C) Դուբրովնիկից (D) Բեռլինից (E) Զագրեբից
  23. Քառակուսի թղթի մի կողմը մոխրագույն է, մյուսը՝
    սպիտակ։ Աննան այն բաժանում է 9
    փոքր քառակուսիների
    և
    հատվածները համարակալում 1, 2,
    … 8 (տե°ս նկար 1)։ Աննան կտրում է
    թուղթը այդ հատվածներից չորսի
    երկայնքով այնպես, որ կարողանա այն ծալել` ինչպես
    պատկերված է նկար 2-ում։ Գտեք կտրված հատվածների թվանշանների գումարը։
    (A) 16 (B) 17 (C) 18 (D) 20 (E) 21
  24. Վիկտորի ընկերներից յուրաքանչյուրը գումարեց իր ծննդյան օրվա թիվը
    և ամիսը՝
    արդյունքում ստանալով 35։ Նրանց բոլորի ծննդյան օրերը տարբեր են։
    Առավելագույնը քանի՞ ընկեր կարող է ունենալ Վիկտորը։
    (A) 7 (B) 8 (C) 9 (D) 10 (E) 12
Рубрика: Ընտրություն Մաթեմատիկա
  1. 2Պատասխանի տարբերակներում բերված կտորներից ո՞րը պետք է տեղադրել, խնդրում նշված երկու կտորների միջև
    (տե՛ս նկարը), որպեսզի ստացված երկու
    հավասարությունները լինեն ճիշտ:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Կարենը նայում է պատուհանից: Նա տեսնում է այգում ապրող
    կենգուրուների ընդհանուր քանակի կեսը (տե՛ս նկարը): Քանի՞
    կենգուրու է ապրում այդ այգում:
    (A) 12 (B) 14 (C) 16 (D) 18 (E) 20

  1. Տիգրանն ունի երեք թափանցիկ թիթեղ: Դրանցից երկուսի վրա կան սև գույնով
    ներկված վանդակներ, իսկ երրորդի վրա կան պատկերներ (տե՛ս նկարը): Տիգրանը
    սև վանդակներով երկու թափանցիկ թիթեղները առանց պտտելու դնում է
    պատկերներով թիթեղի վրա (տե՛ս նկարը): Դրանից հետո Տիգրանը տեսնում է ինը
    պատկերներից միայն մեկը, իսկ
    մյուս ութը չեն երևում սև
    վանդակների տակ: Ո՞ր
    պատկերն է տեսնում Տիգրանը:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Ոտնահետքերի նկար 1-ը պտտեցին և ստացան նկար 2-ը: Ո՞ր ոտնահետքերն են
    բացակայում նկար 2-ում:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Ո՞ր թիվն է թաքնված պանդայի նկարի տակ:
    (A) 16 (B) 18 (C) 20 (D) 24 (E) 28

  1. Աղյուսակում բերված են գումարման ճիշտ
    պատասխանները: Ի՞նչ թիվ է գրված «?» նշանով վանդակում:
    (A) 10 (B) 12 (C) 13 (D) 15 (E) 16

  1. Հասմիկի հայելին պատահաբար կոտրվել է և բաժանվել մի
    քանի կտորի (տե՛ս նկարը): Այդ կտորներից քանի՞սն ունեն ճիշտ չորս
    կողմ:
    (A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7

  1. Աջ նկարում պատկերված է վեց ուլունքից պատրաստված վզնոց:
    Պատասխանի տարբերակներում բերված վզնոցներից ո՞րն է խնդրում
    բերվածը:
    (A) (B) (C) (D) (E)
    4 միավոր գնահատվող խնդիրներ

  1. Խնդրում պատկերված է Անահիտի տունը դիմացից: Հետևի կողմից նրա
    տունն ունի երեք պատուհան և ոչ մի դուռ: Պատասխանի
    տարբերակներից որո՞ւմ է բերված Անահիտի տունը հետևի կողմից:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Տրված է : Պատասխանի տարբերակներից ո՞րն է
    ճիշտ:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Փուչիկները վաճառվում են փաթեթներով, որոնք պարունակում են 5-ական,
    10-ական և 25-ական փուչիկ: Ամենաքիչը քանի՞ փաթեթ պետք է գնի Մարինեն, եթե
    նա ուզում է գնել ճիշտ 70 փուչիկ:
    (A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7

  1. Բաբկենը թղթի քառակուսի կտորը ծալեց երկու անգամ, հետո ծալված
    թղթի վրա մեկ փոքր անցք բացեց: Երբ նա բացեց թուղթը, տեսավ
    նկարում բերված պատկերը: Ինչպե՞ս էր Բաբկենը ծալել թղթի
    քառակուսի կտորը:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Լողավազանում կազմակերպվում է մրցաշար: Սկզբում մրցաշարին մասնակցելու
    համար գրանցվեց 13 երեխա, հետո՝ ևս 19-
    ը: Մրցաշարին պետք է մասնակցի վեց
    թիմ, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինեն միևնույն թվով մասնակիցներ:
    Ամենաքիչը քանի՞ երեխա պետք է հավելյալ գրանցվի՝ վեց թիմ ձևավորելու համար:
    (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5

  1. 4×4 չափի աղյուսակի վանդակներում գրված են թվեր, ինչպես ցույց է
    տրված նկարում: Այդ աղյուսակում Լևոնը գտնում է 2×2 չափի այն
    աղյուսակը, որի չորս վանդակներում գրված թվերի գումարն
    ամենամեծն է: Ո՞րն է այդ գումարը:
    (A) 11 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 15

  1. Լիլիթն ուզում է 5 ուտեստ պատրաստել գազօջախի վրա, որն ունի միայն 2 այրիչ: 5
    ուտեստները պատրաստելու համար անհրաժեշտ է 40, 15, 35, 10
    և 45 րոպե:
    Ամենաքիչը որքա՞ն ժամանակում Լիլիթը կարող է պատրաստել բոլոր 5
    ուտեստները, եթե նա միայն այն ժամանակ կարող է վերցնել ուտեստը այրիչի
    վրայից, երբ այն արդեն պատրաստ է:
    (A) 60 րոպե (B) 70 րոպե (C) 75 րոպե (D) 80 րոպե (E) 85 րոպե

  1. Ի՞նչ թիվ է գրված «?» նշանով շրջանակում:
    (A) 14 (B) 13 (C) 12 (D) 11 (E) 10
    5 միավոր գնահատվող խնդիրներ

  1. Նկար 1-ում բերված է շինարարական աղյուսների մի
    խումբ: Այդ խմբին վերևից նայելիս կարելի է տեսնել
    նկար 2-ում բերված պատկերը, որտեղ վանդակներում
    գրված թվերը ցույց են տալիս տվյալ վանդակում իրար
    վրա դրված աղյուսների քանակը: Թանաքի երկու
    կաթիլ ընկել է նկար 2-
    ի պատկերի վրա: Որքա՞ն է
    թանաքի հետքերի տակի թվերի գումարը:
    (A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7

  1. Որքա՞ն է գնացքի երկարությունը:
    (A) 55
    մ (B) 115
    մ (C) 170
    մ (D) 220
    մ (E) 230
    մ

  1. Գևորգը սկսում է մարզվել երեկոյան ժամը հինգին: Նա տնից մարզադաշտ ամեն
    անգամ գնում է նույն երթուղիով: Գևորգն իր տնից մինչև ավտոբուսի կանգառ
    հասնում է 5 րոպեում: Ավտոբուսով Գևորգը երթևեկում է 15 րոպե: Մարզադաշտին
    ամենամոտ ավտոբուսի կանգառից մինչև մարզադաշտ նա հասնում է 5 րոպեում:
    Գևորգի տան մոտի կանգառից ավտոբուսները շարժվում են առավոտյան ժամը
    վեցից սկսած յուրաքանչյուր 10 րոպեն մեկ: Ամենաուշը ո՞ր ժամին պետք է Գևորգը
    դուրս գա տնից, որ երեկոյան ուղիղ ժամը հինգին լինի մարզադաշտում:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Չորս եղբայրներ կերել են ընդհանուր թվով 11 թխվածքաբլիթ: Նրանցից յուրաքանչյուրը կերել է ամենաքիչը մեկ թխվածքաբլիթ, և եղբայրներից ոչ մի երկուսը չի
    կերել նույն քանակով թխվածքաբլիթ: Եղբայրներից երեքը կերել են ընդհանուր թվով
    9 թխվածքաբլիթ, իսկ նրանցից մեկը կերել է ուղիղ 3 թխվածքաբլիթ: Քանի՞
    թխվածքաբլիթ է կերել այն եղբայրը, ով կերել է ամենամեծ թվով թխվածքաբլիթ:
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

  1. Նկարում բերված աղյուսակում երկու վանդակ կոչվում են «հարևան»,
    եթե դրանք ունեն ընդհանուր կողմ կամ ընդհանուր գագաթ: Նանեն
    թաքցրել է նկարում բերված աղյուսակի մի քանի վանդակներից
    յուրաքանչյուրում մեկ ժպտիկ։ Մնացած վանդակներից մի
    քանիսում նա գրել է այդ վանդակների հարևան վանդակներում թաքցրած
    ժպտիկների քանակը (տե՛ս նկարը): Քանի՞ ժպտիկ է թաքցրել Նանեն աղյուսակում:
    (A)
    4 (B) 5 (C) 7 (D) 8 (E) 11

  1. Արմինեն ունի 4 ծաղիկ, որոնցից առաջինն ունի 6 թերթիկ,
    երկրորդը՝ 7, երրորդը՝ 8, իսկ չորրորդը՝ 11 թերթիկ (տե՛ս
    նկարը): Արմինեն ընտրում է այդ ծաղիկներից ցանկացած երեքը
    և կարմիրով ներկում
    դրանցից յուրաքանչյուրի մեկական թերթիկ: Այնուհետև նա նորից ընտրում է իր
    ծաղիկներից ցանկացած երեքը
    և կարմիրով ներկում դրանցից յուրաքանչյուրի
    մեկական թերթիկ: Արմինեն շարունակում է նման ձևով ներկել ծաղիկների մեկական
    թերթիկ՝ ամեն անգամ ընտրելով իր ծաղիկներից ցանկացած երեքը: Նա դադարում է
    ներկել, երբ այլևս չի մնում երեք ծաղիկ, որոնցից յուրաքանչյուրի մեկական թերթիկ
    կարող էր Արմինեն ներկել: Արդյունքում ամենաքիչը քանի՞ թերթիկ է մնում չներկված:
    (A) 5 (B) 4 (C) 3 (D) 2 (E) 1

  1. Հայկն ու Մեսրոպն ապրում են բազմամուտք շենքում, որի յուրաքանչյուր մուտքի
    յուրաքանչյուր հարկում կա 4 բնակարան, և բնակարանների համարակալումը
    առաջին մուտքից մինչև վերջինը հաջորդական է: Հայկն ապրում է 4-րդ հարկի թիվ
    50 բնակարանում, Մեսրոպն ապրում է 5-րդ հարկի թիվ 199 բնակարանում: Քանի՞
    հարկանի է այդ շենքը:
    (A) 6 (B) 8 (C) 9 (D) 10 (E) 1
Рубрика: Ընտրություն Մաթեմատիկա
  1. Լևոնն ունի 10 ռետինե կնիք: Յուրաքանչյուր կնիքի
    վրա կա հետևյալ թվերից մեկը՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9:
    Տարբեր կնիքների վրա տարբեր թվեր են: Լևոնը թղթի վրա տպում է «Կենգուրու» մրցույթի
    ամսաթիվը (տե՛ս նկարը): Քանի՞ կնիք է նա օգտագործում:
    (A) 5 (B) 6 (C) 7 (D) 9 (E) 10

  1. Նկարում պատկերված են 3 թռչող նետեր և 9 անշարժ
    փուչիկներ: Երբ նետը դիպչում է փուչիկին, փուչիկը
    պայթում է, իսկ նետը շարունակում է թռչել նույն
    ուղղությամբ: Քանի՞ փուչիկի կդիպչեն նետերը:
    (A) 3 (B) 5 (C) 6 (D) 8 (E) 9

  1. Սոնան 6 տարեկան է: Նրա քույրը՝ մեկ տարով մեծ, իսկ եղբայրը մեկ տարով փոքր է
    Սոնայից: Որքա՞ն է այս երեք երեխաների տարիքների գումարը:
    (A) 10 (B) 15 (C) 18 (D) 21 (E) 30

  1. Նկարում պատկերված է հինգ պտուտակ՝ փայտի կտորի մեջ: Դրանցից
    չորսն ունեն նույն երկարությունը: Մեկ պտուտակն ավելի կարճ է: Ո՞ր
    համարի պտուտակն է կարճը:
    (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5

  1. Նկարում Սոֆի զատիկն է: Նա սիրում է պտտվել: Պատասխանի
    տարբերակներում բերված նկարներից ո՞րը Սոֆիի նկարը չէ:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Անահիտը մեջտեղից ծալում է թղթի թերթը: Հետո նա դրա մի մասը կտրում է,
    ինչպես ցույց է տրված նկարում: Պատասխանի տարբերակներում բերված
    նկարներից ո՞րը կտեսնի Անահիտը, երբ բացի թղթի թերթը:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Մեսրոպը երեք նետով կրակում է թիրախին (տե՛ս
    նկարը): Առաջին անգամ նա վաստակում է 12
    միավոր, երկրորդ անգամ՝ 15 միավոր: Քանի՞ միավոր
    է վաստակում Մեսրոպը թիրախին երրորդ անգամ
    կրակելուց:
    (A) 18 (B) 19 (C) 20 (D) 21 (E) 22

  1. Պետա ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: 11-րդ գազարը
    Պետան կերավ չորեքշաբթի: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները:
    (A) Երկուշաբթի (B) Երեքշաբթի (C) Չորեքշաբթի (D) Հինգշաբթի (E) Ուրբաթ
    4 միավոր գնահատվող խնդիրներ

  1. Բաբկենը պատկերներ է ստեղծում՝ օգտագործելով նկար 1-ում պատկերված
    սալիկից: Նկար 2-ում բերված հինգ պատկերներից քանի՞սը կարող է ստեղծել
    Բաբկենը:
    (A) 1 (B) 2 (C) 3
    (D) 4 (E) 5

  1. Մարինեն ունի գետաձիու, շնաձկան, գորտի, մեդուզայի և
    ծաղիկի պատկերներ: Նա նկարում բերված աղյուսակի
    վանդակներից յուրաքանչյուրում տեղադրում է այդ հինգ
    պատկերներից մեկն այնպես, որ դրանք յուրաքանչյուր
    սյունակում և յուրաքանչյուր տողում լինեն ճիշտ մեկ անգամ:
    Պատասխանի տարբերակներում բերված պատկերներից
    ո՞րը Մարինեն պետք է տեղադրի «?» նշանով վանդակում:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Արթուրը վանդակավոր թղթից կտրում է
    «քառակուսի» և «սեղան» մարմիններ (տե՛ս նկար 1):
    Այդ մարմիններից ամենաքիչը քանի՞ հատ պետք է
    օգտագործի Արթուրը՝ նկար 2-ում բերված նավը
    ստանալու համար:
    (A) 5 (B) 6 (C) 7 (D) 8 (E) 9

  1. Վազգենը նկարում բերված պատկերի գույները փոխում է. սևը դարձնում է
    սպիտակ, սպիտակը՝ սև: Այնուհետև նա այդ պատկերը պտտում է:
    Պատասխանի տարբերակներում բերվածներից ո՞րն է Վազգենի ստացած
    նոր պատկերը:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Նավապետ Քուկը ցանկանում է նավարկել Զատիկ կղզուց, այցելել իր քարտեզի
    յուրաքանչյուր կղզի
    և վերադառնալ Զատկի կղզի (տե՛ս նկարը): Այդ ճանապարհի
    ընդհանուր երկարությունը 100 կիլոմետր (կմ) է:
    Անապատ
    և Լիճ կղզիների միջև
    հեռավորությունը նույնն է, ինչ Զատիկ
    և Ծաղիկ
    կղզիների միջև հեռավորությունը՝ Հրաբուխ
    կղզով անցնելու դեպքում: Որքա՞ն է Զատկի
    հեռավորությունը Լճից:
    (A) 17 կմ (B) 23 կմ (C) 26 կմ (D) 33 կմ (E) 35 կմ

  1. Վարդի թփին կա 8 ծաղիկ: Ծաղիկների վրա նստած են թիթեռներ
    և ճպուռներ: Մեկ ծաղկի
    վրա նստած է մեկից ոչ ավելի միջատ: Ծաղիկների կեսից ավելինի վրա միջատներ կան:
    Ծաղիկների վրա թիթեռների քանակը երկու անգամ մեծ է ծաղիկների վրայի ճպուռների
    քանակից: Քանի՞ թիթեռ է նստած ծաղիկների վրա:
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

  1. Նկարում պատկերված հնագույն նշաններից
    յուրաքանչյուրը համապատասխանում է 1, 2, 3, 4
    և
    5 թվանշաններից միայն մեկին: Ոչ ոք չգիտի, թե որ նշանը որ թվանշանին է
    համապատասխանում: Հայտնի է, որ՝
    Պատասխանի տարբերակների նշաններից ո՞րն է համապատասխանում 3-ին:
    (A) (B) (C) (D) (E)

  1. A, B, C
    և D գնդակների զանգվածներն են 10 գ,
    20 գ, 30 գ կամ 40 գ (տե՛ս նկարը): Տարբեր
    գնդակներին համապատասխանում են
    տարբեր զանգվածներ: Ո՞ր գնդակի
    զանգվածն է 30 գ:
    (A) A (B) B (C) C (D) D
    (E) Կարող է լինել թե՛ A, թե՛ B գնդակը:
    5 միավոր գնահատվող խնդիրներ

  1. Մարզադաշտում հանդիպեցին A, B, C, D
    և E մարզիկները: Նրանցից ոմանք ձեռքով
    բարևեցին միմյանց. Aն
    և Bն ձեռք սեղմեցին միայն մեկական անգամ, իսկ Cն, Dն
    և
    E-ն՝ երկուական անգամ: Հայտնի է, որ Aն սեղմեց Eի ձեռքը: Մարզիկներից ո՞ր երկուսը
    ձեռքով հաստատ չեն բարևել միմյանց։
    (A)
    С-ն ու Dն (B)
    С-ն ու
    Е-ն (C)
    В-ն ու Cն (D)
    В-ն ու
    Е-ն (E)
    В-ն ու Dն

  1. Կենգուրու Կենգայի տան սենյակները համարակալված են (տե՛ս
    նկարը): Նա մտնում է սլաքով ցույց տրված գլխավոր դռնով, անցնում
    որոշ սենյակներով
    և դուրս գալիս տնից A, B, C, D
    և E դռներից մեկով:
    Տան միջով անցնելիս Կենգան ամեն անգամ մտնում է այն սենյակը, որի
    համարն ավելի մեծ է այն սենյակի համարից, որտեղ նա գտնվում է: Ո՞ր
    դռնով է Կենգան դուրս գալիս տնից:
    (A) A (B) B (C) C (D) D (E) E

  1. Նկարազարդ ապակյա պատկերը շրջում
    են, ինչպես ցույց է տրված նկարում:
    Պատասխանի տարբերակներում բերված
    պատկերներից ո՞րը կտեսնենք 3 շրջումից
    հետո:
    (A) (B) (C) (D) (E)

  1. Նունեն թղթի վրա գրեց 1, 2, 3, 4, 5, 6, 7
    և 8 թվերը, այնուհետև բաժանեց դրանք երկու
    քառյակների այնպես, որ այդ քառյակների թվերի գումարները հավասար լինեն։
    Պարզվեց, որ 1
    և 3 թվերը գտնվում են միևնույն քառյակում։ Պատասխանի
    տարբերակներում բերված թվերից ո՞րը կլինի 1-
    ի
    և 3-
    ի հետ նույն քառյակում։
    (A) 2 (
    В) 4 (
    С) 5 (D) 6 (
    Е) 7

  1. Նկար 1-ում պատկերված ժապավենը կարող է ամրացվել հինգ եղանակով: Նկար 2-ում
    պատկերված է մեկ անցքով ամրացված ժապավենը: Որքանո՞վ է մեկ անցքով ամրացված
    ժապավենը երկար բոլոր հինգ անցքերով ամրացված ժապավենից:
    (A) 4 սմ-ով (B) 8 սմ-ով (C) 10 սմ-ով (D) 16 սմ-ով (E) 20 սմ-ով

  1. Ընտանիքում կա չորս երեխա՝ Մարիամը, Նարեկը, Անին
    և Լուսինեն: Նրանք 5, 8, 13
    և 15
    տարեկան են: Աղջիկներից մեկը գնում է մանկապարտեզ, Մարիամը Նարեկից մեծ է, իսկ
    Մարիամի ու Անիի տարիքների գումարը բաժանվում է երեքի։ Քանի՞ տարեկան է
    Լուսինեն։
    (А) 5 (B) 8 (C) 13 (D) 15 (
    Е) Հնարավոր չէ որոշել:

  1. Նանեն ցանկանում է 1-ից մինչև 7 թվերից յուրաքանչյուրը գրել նկարում
    բերված վանդակներում այնպես, որ յուրաքանչյուր վանդակում գրված
    լինի միայն մեկ թիվ: Երկու հաջորդական թիվ չի կարելի գրել երկու
    հարևան վանդակներում: Հարևան վանդակներն ունեն ընդհանուր կողմ
    կամ ընդհանուր գագաթ: Ի՞նչ թիվ կամ թվեր կարող է Նանեն գրել «?»
    նշանով վանդակում:
    (A) բոլոր յոթ թվերը (B) միայն կենտ թվերը (C) միայն զույգ թվերը
    (D) միայն 4-
    ը (E) միայն 1-
    ը
    և 7-
    ը

  1. Վիշապին հաղթելու համար Գևորգը պետք է կտրի նրա բոլոր գլուխները: Գևորգը սկսում
    է հերթով կտրել վիշապի գլուխները: Ամեն անգամ իրար հետևից 3 գլուխ կտրելուց հետո
    Գևորգը տեսնում է, որ վիշապի մեկ նոր գլուխ է աճում: Գևորգը հաղթում է վիշապին՝
    կտրելով ընդամենը 13 գլուխ: Քանի՞գլուխ ուներ վիշապը սկզբում:
    (A) 8 (B) 9 (C) 10 (D) 11 (E) 12