Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Գերանը 12 մասի կտրելու համար քանի° տեղից է պետք սղոցել:

11

  1. Գնացքը կազմված է 10 վագոնից:Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում:Սկզբից հաշված որերորդ վագոնում է գտնվում Գայանեն:

7

  1. Աշոտը սկսեց լուծել խնդիրները սկսած 7 համարից:Քանի°խնդիր լուծեց նա,եթե վերջին խնդիրը 27-ն էր:

21

  1. Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 66-ից:

19

  1. Բժիշկը հիվանդին նշանակում է  10 սրսկում՝ 2 օր ընդմիջումով:Ո°րքան ժամանակ  է պետք սրսկումը ավարտելու համար:

28օր

  1. Առաջին վարպետը աշխատանքը կատարում է 15 օրում,իսկ երկրորդը 30 օրում:Քանի՞ օրում կվերջացնեն նույն աշխատանքը,եթե աշխատեն միասին։

30:15=2

30:30=1

2+1=3

30:3=10

  1. Երկու գյուղացի բերքը կարող են հավաքել 16 օրում:Քանի՞ օրում կարող են հավաքել նրանցից յուրաքանչյուրը,եթե գյուղացիներից մեկը երկու անգամ դանդաղ է աշխատում մյուսից:

16×3=48

48:2=24օր

48:1=48օր

Рубрика: Մայրենի

Մայրենի

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

  1. Աշնան մասին այլ ստեղծագործություններ հիշելով՝ համեմատի´ր այս գործի հետ:
  2. Մգեցված բառերը բացատրի´ր բառարանի օգնությամբ:

սարսելով-սարսափել

դարսելով-շարել

տարափ-լցվող

վայուն-վայոց

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

1)Բեռնատար մեքենան մեկ ուղերթով կարող է տեղափոխել պա­հեստում եղած ալյուրի 2 %-ը։ Քանի՞ ուղերթ պիտի կատարի այդ մեքենան՝ ամբողջ ալյուրը տեղափոխելու համար։

x=1×100/2=50x

2)Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80 %-ը, թե՞ 100-ի 120 %-ը։

x=150×80/100=120

x=100×120/100=120

Հավասար են

3)Կատարե՛ք բաժանում.

4 1/2:1/100=450

23 1/5 :11 1/5=29/14

1 :1/4=4

162 3/50 :12 3/5=9103/630

3 3/10 : 3/50=55

1 1/4 :25=1/20

9 2/7 :65/7=1

3 11/36:1 5/63=833/272

4)Ուղղանկյան լայնությունը 20 սմ է, որը նրա երկարության 13-­ն է։ Գտե՛ք ուղղանկյան մակերեսը։

20×1/3=60

S=60×20=1200

Առաջադրանքներ(տանը)

5)Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54 %-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի 18 %-ից։ Կփոխվի՞ արդյոք պատասխանը, եթե գրքում լինի 300 էջ։

x=400×54/100=216

x=400×18/100=72

216:72=3

x=300×54/100=162

x=300×18/100=54

162:54=3

Պատասխան 3

6)AB հատվածի երկարության քանի՞ տոկոսն է AC հատվածի երկա­րությունը

100:2=50%

100:4=25%

100:5=20%

7)Գտե՛ք 60 թվի բոլոր բաժանարարները։

1,2,3,4,5,6,12,15,30,60

8)Երեք գումարելիների գումարը հավասար է 20127­ի:Գումարելիներից մեկը ամենամեծ քառանիշ թիվն է, մեկը` ամենափոքր վեցա­նիշ թվի և ամենամեծ հնգանիշ թվի տարբերությունը: Գտե՛ք երրորդ գումարելի

100000-99999=1

9999+1=100000

20127-100000=10127

Рубрика: Մայրենի

Մայրենի

  1. Ընթերցել ու համեմատել առակները:

Արաջին առակը ասւում էր, եթե քեզ օգնության ձերք են մեկնում փետք է շնորհակալինես։

Երկրորդ առակը ասում էր եթե օգտվում ես ինչվոր բարիքներից պետքե շնորհակալինես։

Երրորդ առակը ասում էր, հոգին գեղեցիկ լինի։

Արաջին ու երկրորդ առակը նաման եին։

  1. Դուրս գրել մգեցված բառերի հոմանիշները:

թաքնվեց-ծածկվել

վճռեց-որոշում

մոտալուտ-վերահաս

բարերարներին-հովանավոր

ապերախտ-անշնորհակալ

վիճեցին-բանավիճել

ճկուն-աուրակոր

  1. Ո՞ր առակը ավելի շատ հավանեցիր: Ինչո՞ւ: Ի՞նչ դաս քաղեցիր յուրաքանչյուրից:

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.

— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

Եղջերուն ու խաղողը

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց բարերարներին, որի համար և Աստված պատժում է նրանց:

Ուղևորներն ու սոսին

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.

— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

Աղվեսն ու հովազը

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.

— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

Рубрика: Մայրենի 6

Հորինված առակ

Երկու հարևաններ ապրում էին հաշտ ու խաղաղ։ Նրանց այգիներում ցանկապատներ չկաին, ամեն օր սիրով մշակում էին այգիները։ Հարևաններից յուրաքանչյուրը հավաքում էր իր բերքը։ Մի օր այգում խաղում էին հարևանների երեխաները։ Հանկարծ նրանցից մեկը պոկում է ոչ իրենց ծառի ծիրանը։ Երեխաներ սկսում են վիճել, ծեծում են միմյանց։ Գալիս են ծնողները սկսում են վիճել հետո գալիս են պապիկները և այտպես սիրով ապրող հարևանները մեկ ծիրանի համար դառնում են թշնամիներ։

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Առաջադրանքներ (դասարանում)

1) Ունենք վեց թվերի հաջորդականություն, որում յուրաքանչյուր հաջորդ թիվ 2 անգամ մեծ է նախորդից։ Քանի՞ անգամ է այդ հաջորդականության վերջին թիվը մեծ երկրորդից։

2,4,8,16,32,64

64:2=32

Պատասխան 32

2) Երկու գումարելիներից մեկը 2004 է և գումարի ­3/7-ն է։ Գտե՛ք  երկրորդ գումարելին։

2004:3/7=2004×7/3=668×7=4676

4676-2004=2672

Պատասխան 2672

3) 8 փոքր տակառների ընդհանուր տարողությունը 96 լ է։ Քանի՞ լիտր հեղուկ կտեղավորվի 7 մեծ տակառներում, եթե նրանցից յուրաքանչյուրի տարողությունը 19 լ-­ով ավելի է, քան փոքր տակառինը։

96:8=12

19×7=133

12×7=84

133+84=217

Պատասխան 217լ

4) Երկու կայարանների հեռավորությունը 4000 կմ է։ Չվացուցակի  համաձայն՝ մարդատար գնացքն այդ ճանապարհը պիտի անցնի 50 ժամում։ Գնացքը 2100 կմ անցել է 30 ժամում։ Ի՞նչ արագությամբ պիտի ընթանա գնացքը դրանից հետո, որպեսզի ժամանակին տեղ հասնի։

4000-2100=1900կմ

50-30=20ժ

V=S/t=1900/20=95կմ/ճ

Պատասխան 95կմ/ճ

Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)

5) Երկու գումարելիներից մեկը 644 է և գումարի 45-­ն է։ Որքանո՞վ է այդ գումարելին մեծ մյուսից։

6) Քանի՞ կիլոմետր կանցնի ավտոբուսը 7 ժամում, եթե նրա արա­գությունը 2 անգամ փոքր է մեքենայի արագությունից, որը 5 ժա­մում անցնում է 560 կմ։

7) Համեմատե՛ք թվերը.

8) 3 լուցկու հատիկ տեղափոխելով՝ ստացիր 2 քառակուսի.

:

No unread posts
Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն

Նախագիծ՝ Ֆիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատում

1.1 Գրականության հղում

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Թվարկել կենցաղում հանդիպող քիմիական և ֆիզիկական երևույթները:

1. Որո՞նք են ֆիզիկական երևույթները:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Ներկայացրե՛ք օրինակներ:

Ջուր գոլոշիանում է, ջուրը սառուց է դառնում, մոմը հալվում է, փայտը խառտում ենք։

2. Որո՞նք են քիմիական երևույթները:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Ներկայացրե՛ք օրինակներ:

Աղը լցնեք ջրի մեջ, թուղթ այրել, փայտ այրենք։

3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական, որո՞նք՝ քիմիական.

ա) բենզինի այրվելը-քիմիական

բ) եղյամի առաջացումը-ֆիզիկական

գ) կաթի թթվելը-քիմիական

դ) ջրի եռալը-քիզիկական

ե) հայելու  կոտրվելը-ֆիզիկական

4. Ո՞րն է ֆիզիկական երևույթ.

ա) փայտի այրումը-քիմիական

բ) բենզինի թորումը բնական նավթից-քիմիական

գ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում-քիմիական

5. Ո՞րն է քիմիական երևույթ.

ա) շոգիացման հետևանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից,-ֆիզիկական

բ) բենզինի թորումը բնական նավթից-քիմական

գ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում-քիմիական

Рубрика: Մայրենի 6

Մայրենի

Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Նույն քաղաքում ապրում էր նաև մի այրի կին: Իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, իսկ այրի կինը աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար այրին աղոթում է:

Իշխանը եկավ և ասաց.

— Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:

Այրի կինն ասաց.

— Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի:

ՄԻ ԿԱԹ ՄԵՂՐԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ

Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին առավ: Նրանից հետո շունը վազեց և կատվին առավ: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Այդ գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ մի կաթիլ մեղրի համար:

ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց.

— Դու ի՞նչ ես արել:

Նա ասաց.

— Ես ցույց կտամ իմ գործը:

Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը: Երբ լույսը ծագեց ու լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր նկարները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց.

— Այս մյուսից գեղեցիկ է:

Առաջադրանքներ

  1. Ընթերցել ու պատմել առակները:
  2. Գտնել առակները բնութագրող թևավոր խոսքեր:

Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի:

Կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ մի կաթիլ մեղրի համար:

Լույսը ծագեց ու լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր նկարները, որ նկարված էին մյուս պատի վրա

  1. Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:

Խուստ-չափազանց

անիրավ-անարդար

այրի-անամուսին

պիծակ-շնաճանճ

խանութպան-գործակատար

կոկել-հղկել

Рубрика: Без рубрики

Դուք գնում եք մեքենայով, որի արագությունը 80 կմ/ժ է։ 1 ժամում մեքենան կանցնի 80 կմ։ Իսկ 2 ժամո՞ւմ։ Պատասխանը պարզ է. 2 ան­գամ ավելի, քան 1 ժամում, այսինքն՝ 160 կմ։ 3 ժամում մեքենան կանցնի 1 ժամում անցածից 3 անգամ ավելի՝ 240 կմ, 4 ժամում՝ 320 կմ, և այլն։ Կազմենք աղյուսակ.

Այս աղյուսակից կարելի է տեսնել, որ քանի անգամ մեծանում է (կամ փոքրանում է) առաջին մեծությունը, նույնքան անգամ մեծանում է (կամ փոքրանում է) երկրորդ մեծությունը:

Եթե կազմենք այս մեծությունների համապատասխան արժեքների 

հարաբերությունները, ապա դրանք հավասար կլինեն միևնույն թվին։ 

       80/1=160/2=240/3=320/4=400/5=480/6=80:

Սահմանում 1.y և x մեծությունները կոչվում են ուղիղ համեմատական, եթե նրանց համապատասխան արժեքների հարաբերությունը հաստատուն է, այսինքն` հավասար է միևնույն k թվին.

                        y/x=k:

k թիվը կոչվում է համեմատականության գործակից։ Մեր օրինա­կում k = 80։

Սահմանում 2. y և x մեծությունները կոչվում են հակադարձ համեմատական, եթե նրանց համապատասխան արժեքների արտադրյալը հաստատուն է, այսինքն` հավասար է միևնույն k թվին.

                                            y · x = k:

k թիվը կոչվում է հակադարձ համեմատականության գործակից։

Օրինակ։ Մեքենան պիտի անցնի 480 կմ։ Եթե նրա արագությունը 

40 կմ/ժ է, ապա այդ ճանապարհն այն կանցնի 12 ժամում, եթե արա­գությունը լինի 60 կմ/ժ, ապա 8 ժամում, եթե 80 կմ/ժ, ապա 6 ժամում, և այլն։

Կազմենք մեծությունների փոփոխության աղյուսակը.

Այստեղ քանի անգամ որ մեծանում է (փոքրանում է) մեծություններից մեկը, նույնքան անգամ փոքրանում է (մեծանում է) մյուս մեծությունը։

Մեծությունները հակադարձ համեմատական են k = 480 գոր­ծակցով, քանի որ 40 · 12 = 60 · 8 = 80 · 6 = 100445=120 · 4 = 160 · 3 = 480 :

Առաջադրանքներ (դասարանում)

1) Ստուգե՛ք, որ աղյուսակում տրված են ուղիղ համեմատական մե­ծություններ, և գտե՛ք նրանց համեմատականության գործակիցը.

k=1/6

k=5

2) Հաշվե՛ք x կողմով քառակուսու մակերեսը, եթե x = 2 սմ, 3 սմ, 4 սմ, 5 սմ։ Ուղիղ համեմատակա՞ն կլինեն արդյոք քառակուսու մակե­րեսը և նրա կողմի երկարությունը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Ոչ

x=2 S=4

x=3 S=9

x=4 S=16

x=5 S=25

3) 3 1/5կգ ապրանքի համար վճարել են 19520 դրամ: Որքա՞ն է պետք  վճարել նույն տեսակի 1 1/2կգ ապրանքի համար:

3 1/5 —— 19520

1 1/2 —— x

x=9150

4) Հետևյալ մեծություններից որո՞նք են ուղիղ համեմատական.

ա) անցած ճանապարհը և արագությունը, եթե ժամանակը հաստատուն է, 

Ուղիղ համեմատական չեն

բ) եռանկյան կողմը և պարագիծը,

գ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի 

մակերեսը հաստատուն է,

Ուղիղ համեմատական են

դ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի 

կողմերի երկարությունները հաստատուն են,

Ուղիղ համեմատական

ե) մարդու տարիքը և հասակը։

Ուղիղ համեմատական

Լրացուցիչ (տանը)

5) x տառով նշանակենք քառակուսու կողմը, իսկ y­ով՝ նրա պարա­գիծը։ Ուղիղ համեմատակա՞ն կլինի արդյոք x մեծությունը y մեծու­թյանը։

6) Երկու բանվոր որոշակի ժամանակում պատրաստել են 30 մանրակ: Քանի՞ բանվոր պիտի աշխատի նույն ժամանակում 45, 

90,120 մանրակ պատրաստելու համար:

7) Ստուգե՛ք, որ աղյուսակում տրված են հակադարձ համեմատական 

մեծություններ, և գտե՛ք նրանց հակադարձ համեմատականության 

գործակիցը.

8) Հաշվե՛ք x կողով խորանարդի ծավալը, եթե x = 3 սմ, 4 սմ, 5 սմ, 

6 սմ։ Հակադարձ համեմատակա՞ն են արդյոք խորանարդի ծավալը և նրա կողի երկարությունը։ Իսկ ուղի՞ղ համեմատական։

9) 15 բանվորներ կատարել են աշխատանքը 24 օրում: Քանի՞ օրում այդ նույն աշխատանքը կկատարեին 18 բանվորներ:

10) Հետևյալ մեծություններից որո՞նք են հակադարձ համեմատական.

ա) նույն արտադրողականությամբ աշխատող բանվորների 

քանակը և այդ աշխատանքը կատարելու ժամանակը,

բ) ավազանի՝ ջրով լցվելու ժամանակը և որոշակի ժամանակահատվածում նրա մեջ լցվող ջրի քանակությունը,

գ) շենքի հարկերի քանակը և նրա բարձրությունը,

դ) տրված ծավալով հեղուկը տեղափոխելու համար անհրաժեշտ 

միատեսակ անոթների քանակը և մեկ անոթի տարողությունը,

ե) գնացքի երկարությունը և սլաքավարի խցիկի մոտով նրա 

անցնելու ժամանակը գնացքի հաստատուն արագության դեպքում։