Рубрика: Հեռավար ուսուցում

Խնդիրներ

Պառավը 5կգ յուղ գնեց և 7 անգամ շատ բրինձ։ Ապրանքները տվեց անցորդին։ Քանի կիլոգրամ բեռ տարավ անցորդը։

Լուծում

5×7=35

5+35=40

Պատասխան 40կգ

Պապիկը բարեկենի համար տուն բերեց 49կգ բրինձ և դրանից 7 անգամ պակաս յուղ Գտիր քանի յուղ կիլոգրամ բերեց։

Լուծում

49։7=7

Պատասխան 7կգ

Рубрика: Հեռավար ուսուցում

Բարեկենդան

Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բառը կազմված է «բարի» և «կենդանություն» բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդն ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:

Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից և կերուխումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով բանան։ Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:

Ներկայացումներ

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…

 

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը բացվում էր աղմուկով, երգով, թմբուկով և ներս էին ընկնում երեխանները: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը`մեծի, երբեմն` ծաղրածուի:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր էին քսում կամ ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր էին փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:

3E91FDC5-994F-40C7-B88A-78DCC0AA8F1D

Ճոճախաղերը գլխավորապես կանանց ու աղջիկների, մասամբ` երեխաների խաղերն էին: Ճոճվում էին բարձր ծառի հաստ ճյուղից կամ որևէ գերանից օղակով անցկացված պարանի վրա նստելով, երկու պարաններ օղակների մեջ տեղադրված տախտակի վրա նստած կամ կանգնած: Ճոճախաղերը զվարճահանդեսի էին վերածվում, երբ ճոճվողների շուրջ հավաքված բազմության առաջ տվյալ պահին ճոճվողի ոտքերին ճիպոտով հարվածելով պահանջում էին որևէ գաղտնիք ասել: Առավել տարածված էր` ստիպել սիրած տղայի անունը բարձրաձայն ասել: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Բարեկենդանի կերակուր են համարվել` փաթիլան, սըռոն, բխբխիկը:

Փաթիլան պատրաստել են հետևյալ կերպ. լավաշի հաստությամբ խմորի վրա քսել են պանիր կամ ղավուրմա, բարակ հացով ծածկել են, տապակել, ապա իրար վրա դարսելով կտրատել են, վրան լցրել հալած յուղ:

Բխբխիկ

Բխբխիկը ալյուրով, ձվի դեղնուցով ու կաթով եփել են յուղի մեջ: Մատուցելուց առաջ վրան լցրել են մեղր:

Սըռոն

Բարակ բացված հացը կտրտել են, լցրել սխտորած մածնաթանի մեջ, հետո հանել են, վրան յուղ լցրել ու կերել:

Օգտագործված գրականություն

Հրանուշ Խառատյան «Հայ ժողովրդական տոներ»

Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան «Հայ եկեղեցու տոները»

«Շողակաթ» հեռուստաընկերություն, «Բուն Բարեկենդան»

 

Աղբյուրը՝ Նունե Մովսիսյանի բլոգ։

Рубрика: Без рубрики, Հովհաննես Թումանյան

Շունն ու կատու

РУБРИКА:ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ

Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն[1] էր,
Շունն էլ գըլխին գըդակ[2] չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի[3],
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III
Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ: